|/ 24-03-29 / 15.26.50 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2015 » ՀՈՒՆՎԱՐ » 22 » ԱՍԵՄ ԻՄԱՆԱՔ` ԲԼՈԳԻ ՏԵՐԸ ՉԻ ՄԵՌԵԼ :Ճ
23.09.28
ԱՍԵՄ ԻՄԱՆԱՔ` ԲԼՈԳԻ ՏԵՐԸ ՉԻ ՄԵՌԵԼ :Ճ

Ես չեմ էլ հասցնում քնեմ մարդավարի... էլ ուր մնաց մեռնեմ :Ճ

Վերջին տարին շատ էլ հետաքրքրաշարժ եղավ ինձ համար: Վնասներ, կորուստներ, դավաճանություններ տեսա, ձեռքբերումներ...

Օրինակ` այս օրերին արդեն լրանում է մեր 

www.desic-denic.info կայքի մեկ ամյակը:

Այնպես որ, ով որ ինձ գիտի, կամ փորձ է արել ինձ գտնել` շատ լավ էլ գիտի, որ պարապ չեմ եղել և ոչ էլ ոլորտից դուս եմ եղել:

Ցավոք հայկական բլոգոսֆերան կարելի ա ասել, որ չկայացած մեռավ... եթե ճշմարտության աչքերին նայենք և խոստովանենք իրականությունը` այդպես է:


Հիմա արդեն Բլոգային գրառումների տեղը մարդկանց ֆեյսբուքյան պատերն են դառել կարծես: Եվ Աստծուն էլ կարծես պետք է փառք տանք, որ «Ադնակլասնիկ»-ի ստատուսները չեն դառել:

Այսպես.... Հայստանում համենայնդեպս այս իրավիճակն է, որ ինչ-որ մեկը իր ֆեյսբուքի պատին գրառում է անում և շատ չանցած դա հայտնվում է Հայաստանի ամենահեղինակավոր կայքերի առաջին էջերում: 


Այսինքն` դրա համար, ոչ լրագրող լինել է պետք, ոչ բլոգեր լինել է պետք, ոչ ինչ-որ յուրահատուկ իմացությունների տիրապետել: Մտար ֆեյսբուք, գրեցիր պատիդ վրա և Վսյո: 

Սա մի կողմից այսպես է թվում, բայց մյուս կողմից էլ ինչ ուզում էս արա, ինչ ուզում ես գրի: Կուզես` էշի պես զռա: Մեկ ա` քո լավ գրառումը պատիցդ չեն վերցնի և այդ «հեղինակավոր» կայքերում չեն տեղադրի, եթե.


Ա. Դա դիտումներ բերող նյութ չի իրենց համար:

Բ. Դա դեմ է, կամ չի համապատասխանում իրենց լրատվամիջոցի քաղաքական կուրսին...:

Գ. Նրանց լրատվամիջոցը տվյալ պահին մեկ այլ տեղեկատվություն տարածելու վրա է լծված և իրենց քո նյութը պետք չի, եթե չասենք էլ որ խանգարում է, քանի որ, դրանով դու շեղում էս իրենց ուզած լսարանի ուշադրությունը:

Դ. Նրանց ինչ-որ բան դուր չի գալիս քո մեջ: Անկարևուր ես երևում, կամ կասկածելի...: Կամ` տեղդ չգիտեն:


Ահա այս կետերին եթե չես համապատասխանում` ուզում ես մեջտեղից կիսվի` դու անուշադրության կմատնվես:



Այսպես
Հեշտ չի իրականում: Ամեն մեկի նյութը չեն տեղադրում: Որն էլ որ տեղադրում են, իմացեք` դա նրանց նպատակահարմար է և նրանց շահերին են ծառայացնում և  դրա համար են տեղադրում:
Ես անձամբ շատ եմ ազգասեր, հայրենասեր և եկեղեցասեր լավ մարդկանց ճանաչում, որոնց գրառումներին հեղինակավոր կայքերը չեն անդրադառնում, կամ էլ հազարից մեկ:
Դրա համար էլ կարելի է ասել desic-denic.info կայքը ստեղծվեց, որպեսզի կարողանամ այդ մարդկանց գրառումները և որոշակի այլ նյութեր տեղադրելով շրջանառության մեջ մտցնել:
Իրականում` Պսևդոբլոգնյուզ կերպարանք, կամ դրան մոտ բան չստացվեց, ոչ էլ մի կոպեկ փող աշխատեցինք դրանով, բայց ինչն-որ մի բան դուրս եկավ և դեռևս աշխատում ենք: Փորձում ենք մի բան փոխել երկրում:


Բաժինը` ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ | 1189-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | պիտակներ կիսեբլյան, հայկ, Կիսեբլյան Հայկ | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՀՈՒՆՎԱՐ 2015  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.