|/ 24-04-20 / 10.25.59 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2013 » ՄԱՅԻՍ » 26 » ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՀՆԳԱՄՅԱ ԼԻԼԻԹԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
22.03.05
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՀՆԳԱՄՅԱ ԼԻԼԻԹԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կարեկցանքը, գթասրտությունը` ուրիշի ցավը կիսելը և նրա հետ այն ապրելը` զուտ մարդկային հատկանիշ է, բայց հարկ է որ այն չվերածվի սթրեսի, վախի և դառնա խուճապ, այլ պետք է, որ այն դրսևորենք արդարացված կերպերով` լինի պիտանի:
Ողջունելի է այն որ վերջին տարիներում այս կամ այն դժբախտության մեջ հայտնվածին ձեռք մեկնելու ցանկություն են հայտնում և հանդես են գալիս բազմապիսի նախաձեռնություններով հայ պատանիները և երիտասարդները` այդ գործին ծառայեցնելով նաև «նորին մեծություն» համացանցը:
Դժվար է առօրյա հոգսերից, հաճույքներից և թոհուբոհից կտրվելով ինչ-որ լավ միջոցառման մասնակցելը, սակայն շատ ավելի դժվար է միջոցառում ձեռնարկելն ու իրականացնելը: Եկեք միասին մեր լուման ներդնենք, և քաջալերենք հայ երիտասարդներին, որպեսզի նրանց աշխատանքները հաջողությամբ պսակվեն:

Մեր ֆեյսբուքյան ընկերներից Valentina Nana Petrosyan-ը գրում է`, - «Հարգելի ընկերներ, սույն թվականի մայիսի 31-ին ժամը 14.00-ին, Երևանի Պետական Համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում (կենտրոնական մասնաշենք 6-րդ հարկ), տեղի կունենա բարեգործական համերգ` հնգամյա Լիլիթ Պետրոսյանի բուժման նպատակներով: 

2012թ.-ի սեպտեմբերին Լիլիթի մոտ հայտնաբերվել է երիկամի չարորակ ուռուցք: Նրան վիրահատել են Ֆրանսիայում, և Աստծո կամոք վիրահատությունն անցել է բարեհաջող: Այժմ Լիլիթը բուժվում է Ֆրանսիայի Լիլլ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Բուժումը տևելու է ամենաքիչը 1 տարի, որի համար կպահանջվի ավելի քան 45.000 եվրո: 

Այս պատճառով, մենք` Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ ու շրջանավարտներ, ձեռնարկել ենք համերգների շարք, որի ընթացքում տեղի կունենա դրամահավաք, և ողջ հասույթը կփոխանցվի Լիլիթի ծնողներին: Ձեր` յուրաքանչյուրիդ կողմից ներդրած լուման, կարող է մեծ օգնություն լինել Լիլիթի ընտանիքին` փոքրիկի բուժման համար»: 

Ինձ հետ զրույցում Valentina-ն ով նախաձեռնության հեղինակներից մեկն է` հայտնեց, որ սպասվելիք համերգի կազմակերպիչն էլ հենց նա է:

Ըտս նրա` նախապատրաստական աշխատանքերը արդեն ավարտված են` միջոցառման ընթացքում կհնչի դասական և ջազ երաժշտություն. Ակնկալում ենք Ձեր ներկայությունը համերգին, աջակցությունն ու օգնությունը: Կանխավ շնորհակալություն: Եվ խնդրում եմ, այս մասին տեղեկացրեք նաև Ձեր ընկերներին և ծանոթներին: 

Բաժինը` ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ | 1568-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՄԱՅԻՍ 2013  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.