|/ 17-09-26 / 13.51.06 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2015 » ՀՈՒՆԻՍ » 8 » ԲԼՈԳ «ՊԱՀԵԼԸ» ՄՈԴԱՅԻԿ ՉԻ....
14.35.26
ԲԼՈԳ «ՊԱՀԵԼԸ» ՄՈԴԱՅԻԿ ՉԻ....
Սրա ու նրա ֆեյսբուքյան պատից գրառում քոփի-փասթ անելը և «հեղինակավոր»  իրենց լրատվամիջոցներում տեղադրեը` Էլեկտրոնային լրատվամիջոցների հերն անիծեց, իսկ Հայաստանի նոր-նոր ձևավորվող բլոգոսվերայի մաման լացացրեց ընդհանրապես /շատ կներեք արտահայտությանս համար/ :
Կան մի շարք երևույթներ, որոնք անհնարին ա ուղղակի` առանց «ոչգրակական» արտահայտչամիջոցների բացատրել..., չնայած` հիմա, երևի թե ոչ մի «լուրջ» լրատվամիջոց այդպիսի սահմանափակուներ չի դնում իր առաջ....

Ի՞նչի համար «բլոգ պահել», եթե կարելի ա ֆեյսբուքի պատին գրառումներ անել, և որոշակի «լուրջ կայքեր» դա իրենց մոտ տեղադրելու համար իրար պատառ-պատառ կանեն, կշտապեն իրարից առաջ ընկնել:
ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Նախ պետք ա ասել, որ հայերը դժվար ընդունեցին ու հասկացան  /կամ էլ այդպես էլ չհասկացան/ թե ի՞նչ բան ա բլոգը:
Շատ խորթ ու սարսափելի երևույթ էր շատերի համար համակարգիչը ու մարդիկ այդ սարսափելի երևույթից փախնում էին, ոնց որ դպրոցի ծույլիկները սինուս-կոսինուսով խնդիրներ լուծելուց...
Իսկ հետո` մենք տեսնում ենք, որ այդ մեծամասնությունը հասկացավ, որ համակարգիչն իրականում բարդ բան չի, այլ «ստեղծված ա» երգեր լսելու, կինո նայելու, ֆոտոներ պահելու համար..., մեկ էլ` համակարգչից առանձին` կա ինտերնետ երևույթը, որի միջոցով` կարելի է նաև չաթավատ լինել, խոսալ ռուս աղջիկների հետ, ծանոթանալ, և խոսել արտասահմանում գտնվող բարեկամների հետ... փող ուզել:
Ի՞ՆՉ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Հասարակությունը` «Համակարգիչ» երևույթը հասարակացրեց /պրիմիտիվացրեց/ դնելով իր կենցաղային մակարդակի վրա: Գիտատեխնիկական երևույթից վերածեց նույն հեռուստացույցին, ռադիոյին, մագնիտաֆոնին...: 

Եվ այդպես էլ մնաց մինչև հիմա:

ՍՏԱԾՎԵՑ մի այնպիսի իրավիճակ, որ բաց թողեցինք բլոգոսֆերա զարգացնելու փուլը: Համակարգիչը չաճեցրեց մարդկանց, այլ հակառկը` հասարակությունը իջեցրեց համակարգիչ երևույթը հեռուստացույցի և մյուս կենցաղային էլեկտրոսարքերի մակարդակին...
ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ ծնեց մի երևույթ, որի «շնորհիվ» մարդիկ էլ չուզեցին աճել և զարգանալ` զարգացնել գիտելիքները համակարգչային գիտելիքների ոլորտում:

ԲԼՈԳԻ ԵՎ ՍՈՑՑԱՆՑԻ ԷՋԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հսկայական տարբերություն կա սոցցանցի և բլոգի մեջ....
Չնայած` այսօր արդեն բլոգ ստեղծելու և կավարելու գործընթացները նույնպես պրիմիտիվացվել են:
Բլոգ ստեղծելով և կառավարելով` մարդը մի շարք հմտություններ է ձեռք բերում`ծրագրավորման, վեբ դիզայնի, ինտերնետ մարքեթինգի, ՍԵՈ-տեխնոլոգյաների և այլնի մասին: 
Կամա թե ակամա` բլոգ ստեղծողը սկսում է հետազոտել համակարգիչը և համացանծը....
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՒՐԸ` ԲԼՈԳԵՐԸ սպառողից և օգտվողից, վերծվում է արտադրանք տվողի: Քարոզչություն «առնողից» վերածվում է իր սեփական քարոզչությունը տարածողի, կամ գոնե մարդու, ով սկսում է տարբերել, թե սոցցանցելում և մի շարք կայքերում ի՞նչ թաքնված և բացահայտ քարոզչական հոսանքներ և թաքնված և բացահայտ գովազդներ են պտտվում:

ԲԼՈԳԵՐ ԼԻՆԵԼԸ` ամեն մարդու խելքի բան չի:
Բլոգեր լինելը` նշանակում ա լինել պրպտող, ուսումնասիրող...
Այսօր
Ցավոք` նույնիսկ մի շարք հեղինակավոր, առաջատար և իսկապես լավ, լուրջ լրատվամիջոցների լրագրողներ անգամ` չունեն ամենատարրական գիտելիքները օրինակ` Էյչ-թի-եմ-էլ ծրագրավորման վերեբերյալ, կամ վեբ դիզայնի:
Չնայած` / էս ու՞ր եմ հասել.../
Շատերն անգամ / «  »  այսենց չակերտներ / չեն կարողանում ավելացնել ԿադՎին-ի մեջ....

Բաժինը` ՇԱՏ ԼՈՒՐՋ ՆՅՈՒԹ | 363-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՀՈՒՆԻՍ 2015  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.