|/ 24-04-19 / 14.09.23 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2013 » ՓԵՏՐՎԱՐ » 11 » FACEBOOK-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՖԻԼՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԻՐՈՒՍ ՏԱՐԱԾԱԾ ԹՈՒՐՔ ՀԱՔԵՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
02.01.47
FACEBOOK-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՖԻԼՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԻՐՈՒՍ ՏԱՐԱԾԱԾ ԹՈՒՐՔ ՀԱՔԵՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ 

Փետրվարի 10-ի կեսգիշերից` 24:00-ի սահմաններում թուրք հաքերները սկսեցին զանգվածային գրոհներ իրականացնել Ֆեյսբուք սոցցանցի հայ օգտատերերի հաշիվների և հայկական պաշտոնական էջերի վրա: 

Հաշված րոպեներ հետո` պարզվեց «Թուրքական վիրուս 3»-ի նպատակն ու գործելակերպը: 

Պարզվեց` Թուրքերը Վիրուսակիր լինք կրող գրառումներ են կատարում, որի վրա նշում են «Ն» պրոֆիլի հայ ընկերներին, որից հետո` հենց որ հայերից մեկն անցնում է վնասակար հղղումով` նրա համակարգիչը «գրավվում» է վիրուսային ծրագրի` Սփամ վիրուսի կողմից, որն անդադար սկսում է յուրացնել օգտատիրոջ ֆեյսբուքյան տվյալները, որից բացի` մուտք է ստանում համակարգիչ (որի միջոցով` կարող է նույնիսկ քաշել և տանել ամեն բան…): 

Ամեն անգամ երբ որ վիրուսակիր համակարգիչը միանում է Ֆեյսբուքին` վիրուսը սկսում է ակտիվանալ` նշել պրոֆիլի ընկերներին վիրուսակիր հղղման վրա և աֆտոմատաբար տեղադրել «պատին», որից բացի` սկսում է տվյալ ֆեյսբուքյան էջը բաժանորդագրել թուրք հաքերների մոտ (անհատ պրոֆիլների և ցուցակների), և «լայքում» է պոշտոնական էջեր, ինչպիսիք են Osman Selvi FAN CLUB-ը , Tek Aşk Galatasaray-ը, Volkan Demirel One Number-ը, We Are Eminem Fans-ը, Ccc Blogtv Ccc-ը, Spy-Hatz-ը, Erdal Bakkal-ը, Metin2 PVP Serverler-ը: 

Այն բանից հետո` երբ կոտրված ֆեյսբուքյան էջը սկսում է բաժանորդագրվել թուրք հաքեր օգտատերերի մոտ` թուրք հաքերները որոշակի տվյալներ են ստանում այդ պրոֆիլներից, որից հետո` նրանցից ամեն մեկն իր հերթին փորձում է ավելի մեծ վնաս հասցնել էջին: 
(Ամեն թուրք հաքեր հայի էջ կոտրելով և ինքն իրեն բաժանորդագրելով որոշակի հայտնիություն է ձեռք բերում): 

Վերոնշյալ պաշտոնական էջերի մեջ նույնպես կան այնպիսինները, որոնք «հաքերական» են` սփամ-վիրուսը կոտրված պրոֆիլները գրանցում է հաքերական պաշտոնական էջում` տվյալների բազա հավաքելու նպատակով: (Կա մի չրգրված օրենք` մեկ անգամ արդեն կոտրված կայքը, կամ էջը երկրորդ անգամ կոտրելն արդեն ավելի հեշտ է….): Կան նաև պարզապես սովորական էջեր, որոնք պարզապես հավանում են թուրք հաքերները, օրինակ` Էմինեմի էջը…. 

Ի վերջո` չարագործ վիրուսի վրեջնական նպատակն այն է, որ իր պատի վրա բազմաթիվ ընկերների անուններ պարունակող վիրուսակիր հղղումներով պրոֆիլը բաժանորդագրեն և «լայքեն» նաև բազմաթիվ էջերում` մինչև այն աստիճանը, երբ որ Ֆեյսբուք ցանցը կարգելափակի կոտրված էջն ամբողցությամբ և կսկսի «մտածել» այն իսպառ վերացնելու մասին: 

24 ժամ առաջ հայտնի դարձան նաև թուրք հաքեր օգտատերերը, ովքեր Ֆեյսբուք սոցցանցում «աշխատում» են ներքոնշյալ անուններով. 


Burak Simsek Bcykn

Onur Ak Isinmi Dustu

Arif Yilmaz

Sykosis Kaosis

Furkan Berk NoBody'Perfect

Murat Oguz Yildirim

Hakan Ataseven

Burak Tuncay

Hasan Ozdogan

Muhammed Yasar Alay Yalan-Be Kardesim

Հ.Գ. Հրավիրում եմ ողջ ֆեյսբուքահայությանը և որոշ ուժային կառույցների ուշադրությունը, որպեսզի արժանապատիվ հակահարված տրվի թուրք չարագործներին:
Ֆեյսբուքյան օգտատերերը` կարող են պարզապես որոնել այս թուրք չարագործներին և կայքում բողոքեն, որպեսզի վերջիններիս հեռացնեն…







Թուրքական հաքերական խմբեր

Թուրքական հաքերական խմբեր


Բաժինը` WEB-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ | 1632-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 2
2 HAYK-KISEBLYAN  
0
Nax' metq a "Anjatel" hamaka8gichn internetic, 
1. Համակարգիչը պետք է անհապաղ անջատեք ինտերնետի բոլոր տեսակներից, որպեսզի ինֆորմացիայի որևիցե արտահոսք չլինի... ոչ «տանեն» ոչ էլ այլ վիրուսներ բերեն: 
2. ՊԵտք է ստուգել ողջ համակարգիչը հակավիրուսային ծրագրով: Ստուգել անպայման և ստուգել ամբողջ համակարգիչը:
3. Ջնջեր ինտերներ բրաուզերների մեջ պահպանված «հիշողությունները», որոնց մեջ` Քեշ ֆայլերը, լոգիններն ու գաղտնաբառերը` ջնջել անպայման: 
4. Այդ ամենից հետո` եթե զզացվում է, որ համակարգիչը միևնույն է շարունակում է աշխատել ավելի ծանր` հարկավոր է ֆորմատ անել... նոր ՕՍ գցել..

1 mk89754mko  
0
vonc veracnenq virus@ inch papki mech karoc e linel vortexa qashvum

Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՓԵՏՐՎԱՐ 2013  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.