|/ 24-04-25 / 22.03.56 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 31 » ՀԱՄԱՑԱՆՑԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ՊԱՐԶԵԼ ՀԵԼԼՈՈՒԻՆԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ` ՊԱՐԶԵՔ
23.22.40
ՀԱՄԱՑԱՆՑԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ՊԱՐԶԵԼ ՀԵԼԼՈՈՒԻՆԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ` ՊԱՐԶԵՔ
ՈՉ ԹԵ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏՈՆ, ԱՅԼ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ

Ցանկացած խելամիտ մարդու մոտ հարց է ծագում` ի՞նչպիսին է այս «տոնը», որը նշելու մեջ ամենաշահագրգիռ կողմերը ռեստորաններն են, բառերը, կարաոկեները, գիշերային ակումբները և զվարճանքի այլ վայրեր: Ի՞նչ տեսակի քրիստոնեություն է սա: 
Պարզվում է, որ այս ամենը մեր օրերում պարզապես շոու է` ևս մեկ առիթ, որպեսզի զվարճանքներ կազմակերպող և դրանց հաշվին հարստացող օբեկտները ևս մեկ շանս ձեռք բերեն…: 
Համացանցում կրկին հայտնվեցին մի շարք նյութեր և գովազդներ, որոնք կրկին հելլոուինը ներկայացնում են դրական քողի ներքո` կրկին առաջարկելով տոնն անցկացնել այս կամ այն զվարճանքի վայրում: 
Մինչ դյուրահավատները սկսում են հավատալ, որ հելլոուին կոչվածը քրիստոնեական տոն է, ավելի բանիմացները փորձում են բացահայտել տոն կոչվածի իրական ծագումը: 

wikipedia.org հանրահայտ ինտերնետ-հանրագիտարանը բացահայտ գրում է`, -«տոնը ծագում է հին Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի ավանդույթներից, որոնց պատմությունը սկսվել է ժամանակակից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքներից: Հելոուինը ավանդաբար տոնվում է անգլալեզու երկրներում, սակայն ամերիկանիզացիայի և գլոբալիզացիայի գործընթացների պատճառով տոնի հետ կապվող պարագաները օգտագործելու նորաձևությունը (мода) մուտք գործեց նաև ոչանգլալեզու ԱՊՀ և Եվրոպական երկրներ»: 

Մանրամասնենք` «հելլոուինի տոն» կազմակերպելը ինքնին թելադրում է որոշ տոնածիսական պարագաների կիրառություն, ինչպիսիններից են` գանգի տեսք ստացած դդումները, մռայլ հագուստները, մոմերը, սատանանական, դիվական կերպարանքներով դիմակները և այլն: Պարզվում է` որ տոն կոչվածը լավագույն առիթն է նմանատիպ իրերի առք ու վաճառքի համար, իսկ գլոբալիզացիայի ընձեռած շանսերի շնորհիվ նմանօրինակ «բիզնեսները» ներթափանցեցին նաև Հայաստան: 

Բոլոր նրանց, ովքեր որ չգիտեին, կամ էլ մոռացել են` հիշեցնենք, որ Հայաստանը Քրիստոնեությունն ընդունած աջին պետությունն է, և մենք բնավ «քրիստոնեական տոն ներմուծելու» կարիքն չունենք` նույնիսկ եթե դա զուտ քրիստոնեական լիներ: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի ժողովուրդները շարունակել են մնալ կռապաշտ-սատանապաշտ և հեթանոս` նույիսկ մինչև 10-րդ դարը: Պարզվում է, որ հելոուինն էլ ոչ զուտ քրիոստոնեական է: 

halloween.best-party.ru կայքը գրում է`, - «հին հավատամքի համաձայն` այդ գիշերը բացվում էին հանդերձյալ աշխարհի դռները և դժողքի բնակիչները ներթափանցում էին երկիր: Երեկոյան խարույկներ էին վառվում, և զոհեր էին մատուցվում չար ոգիներին, որպեսզի հայցեին նրանց գթասրտությունը»: 
«9-րդ դարից, երբ քրիստոնեությունը սկսեց տարածվել Մեծ Բրիտանիայի տարածքում` տոնը ձուլվել է կոթոլիկների բոլոր սրբերի տոնի հետ (All Hallows Even), որի անունն էլ հետագայում անցել է տոնին և փոփոխվելով դարձել Halloween», - տեղեկացնում է կայքը` փաստելով, որ տոնի հիմքը կռապաշտական-սատանիստական է: 

Հ.Գ. 
«Տոնը» եղել և շարունակում է մնալ նյութապաշտական, կռապաշտական տոն: Այսօր` այն ոմանց համար հաճույք ստանալու հերթական առիթ է, իսկ ոմանց համար բիզնես…: Ո՞րքանով է այդ ամենը համատեղելի քրիստոնեության հետ` հետեվություններ արեք ինքներդ:

Բաժինը` ՄՈԼՈՑՔՆԵՐԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ | 1673-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | պիտակներ HAMACANC, kiseblyan, Helloween@ hayastanum | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.