|/ 24-03-28 / 15.55.10 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2013 » ՄԱՅԻՍ » 15 » «ХРУСТАЛЬНЫЙ ШАР» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՆՈՐ ՊԼԱՆՆԵՐ ՈՒՆԻ
01.54.47
«ХРУСТАЛЬНЫЙ ШАР» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՆՈՐ ՊԼԱՆՆԵՐ ՈՒՆԻ
Ապրիլի 27-28-ին Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում տեղի ունենցավ «ХРУСТАЛЬНЫЙ ШАР» միջազգային մանկապատանեկան և երիտասարդական երրորդ մրցույթ-փառատոնը որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայանում էր առաջին անգամ` ի դեմս երգիչ, երգահան, լրագրող Արման Կարապետյանի, ով հանդես գալով «Հեղինակային երգ» անվանակարգում ժյուրիի դատին ներկայացրեց իր երկու հեղինակային երգերը («Միայն դու» և «Նպատակ»), որոնց պրեմիերաները եղան հենց մրցույթի ժամանակ: 
Արման Կարապետյանը «Հեղինակային երգ» անվանակարգում արժանացավ միակ հատուկ մրցանակին` որպես լավագույն հեղինակ-կատարող: 

Արման կարապետյանի հետ զրուցեցինք հետմրցութային տրամադրությունների և ապագայի հեռանկարների մասին: 

- Արման «ХРУСТАЛЬНЫЙ ШАР» մրցույթ-փառատոնից անցել է արդեն ավելի քան երկու շաբաթ: Այժմ այստեղ ես` հայրենիքում և արդեն անցել է որոշակի ժամանակ, և պիտի հետ շրջվելով, ավելի սառը դատելով վերլուծվես կատարվածը, գնահատես և շարժվես առաջ: 

- Մասնակիցները շատ-շատ էին ու տաղանդավոր մեկը-մյուսից, սակայն գալա համերգին մասնակցեցին ընդամենը 23 մասնակից, 12-րդը իմ անունը կարդացին: Մի փոքր հուզված էի, բայց միաժամանակ շատ ուրախ: Մեծ ուրախություն ապրեց նաև Հայաստանից ինձ հետ Ռուսաստան ժամանած լուսանկարիչ Սրապիոն Գևորգյանը, ով մեծ ոգևորությամբ տեղի հայերի հետ ծածանում էր բարձր մեր եռագույն դրոշը: 

- Ներկայացրու, թե ի՞նչ էր կատարվում այնտեղ, Ի՞նչ ձեռքբերումներ ունեցար, Ի՞նչ նկատեցիք` և լավ և վատ առումներով: 

-Տեղի ունեցած գալահամերգի փորձի ընթացքում աշխատեցի շատ լուրջ մասնագետների հետ և կարելի է ասել ավելի գեղեցկացրեցի ելույթս: Գալահամերգի վերջնամասում հայտարարեցին, որ «Հեղինակային երգ» անվանակարգում ստանում եմ միակ հատուկ մրցանակը: Շատ գոհ եմ մրցույթի կազմակերպիչներից, ես որպես նաև բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչ` շատ բաներ սովորեցի նրանցից: Միակ բացասական կողմն այն էր, որ Հայաստանում չգտնվեց որևէ պետական կամ մասնավոր կառույց, որին հետաքրքրեր, թե Հայաստանը առաջին անգամ «ХРУСТАЛЬНЫЙ ШАР» մրցույթ-փառատոնին ինչպես է հանդես գալու: Շատերին եմ դիմել, սակայն անգամ մշակույթի նախարարությունը մերժեց: Այնուամենայնիվ, հաղթահարելով բազմապիսի խոչնդոտներ, մասնակցեցի և բարձր պահեցի իմ երկրի պատիվը, որն իմ կարծիքով ամենակարևորն է, իսկ մեր պետական մարմիններում աշխատող անձինք հուսանք, որ գոնե մոտ ապագայում կլինեն սրտացավ մեր հայրենիքի և իհարկե երիտասարդ արվեստագետների հանդեպ: 

- Ներկայացրու մեզ երգերդ՝ Ինչի՞ մասին են, Ինչպիսի՞ մտքեր և տողեր են պարունակում և Ի՞նչ ես ցանկացել արտահայտել դրանցով: 

-Երկու երգերն էլ իմ կյանքից վերցված դրվագներ են. «Միայն դու» երգում արտացոլել եմ, թե որքան կարևոր դեր է ունեցել ինձ համար իմ սերը , որն արդեն չկա ու ափսոսում եմ կորցրած սիրուս համար, իսկ «Նպատակ» երգում ներկայացնում եմ, թե ինպիսի մեծ նշանակություն ունի ինձ համար բեմը ու եթե կրկին սեր հայտնվի իմ կյանքում, պետք է երգն ու բեմը շարունակեն մնալ իրենց բարձունքներում: Հակիրճ ասած` այս երգերը մեկը մյուսի շարունակությունն են, այսինքն, որքան էլ որ շատ սիրեմ, պետք է սիրած էակս ընդունի իմ երգն ու բեմը և չխանդի, որպեսզի նորից սիրո կորուստ չլինի: Երգի գործիքավորումը կատարել է տաղանդավոր երաժիշտ Էմմանուելը, իսկ որպես բեկ վոկալ հանդես են եկել Երջո Իվանյանը, Էլիզաբեթ Ադիկյանը և Գառնիկ Բեգլարյանը: Երաժշտական առումով «Միայն դու» երգը պարունակում է ռոքային տարրեր, իսկ «Նպատակ»-ը ավելի ռիթմիկ է և ժամանակակից: Երկու կատարումներն էլ համեմված են ազգային ելևէջներով: Կատարվել է ազգային և ժամանակակից երաժշտության յուրօրինակ համադրություն, որն իր տեսակի մեջ նոր ոճ և ասելիք է` բավական տարբեր մինչ այդ եղածներից: 
Իդեպ` մրցույթի ժամանակ երկու երգերն էլ լավ ընդունվեցին հանդիսատեսի կողմից, ինչպես նաև բեմական հագուստս մեծ ուշադրության արժանացավ, որի համար շնորհակալ եմ ոճաբան-հագուստավորող Աննային: 


- Հաճախ պատահում է այնպես, որ Հայաստանում մեր կողքին ապրող տաղանդավոր հայորդիների մասին իմանում ենք միայն այն ժամանակ, երբ որ նրանք երկրից դուրս, օտար հողի վրա են որոշակի հաղթանակների, նվաճումների և հայտնիության հասնում: Քո դեպքում ի՞նչ ես կարծում` նույնպես այդպիսի խնդիր կար Հայաստանում: 

- Ցավալի է, բայց փաստ, որ մեր հանրապետությունում տաղանդավոր լինելը դեռ շատ քիչ է: Ասպարեզը հիմնականում զբաղեցրել են սոցիալապես ապահովված անձանց անտաղանդ երեխաները կամ բարձրաստիճան պաշտոնյաների սիրուհիները: Երիտասարդ արվեստագետն ամենուր հանդիպում է մեծ ու անհաղթահարելի խոչնդոտների: Այսինքն` ցանկացած պարագայում հաղթում են շուկայական հարաբերությունները ու եթե ուզում ես արվեստդ պրոպագանդես, պետք է ամենուր վճարես դրա համար: Սա է այսօրվա իրավիճակը, սակայն ես միշտ լավատես եմ ու տա Աստված, որ առաջիկայում այլ կերպ կլինի: 

- Հետմրցութային տրամադրությունները, որոշակի նոր ծրագրեր են ծնում: Ինչպիսի՞ն են քո ծրագրերը, Ի՞նչ եք նախատեսում իրականացնել հաջորդիվ: 

- Ծրագրերս շատ-շատ են, համոզված եմ Աստծո կամքով բոլորն ել կիրականանան: Նախ ասեմ, որ մրցույթի հետ կապված նոր առաջարկներ եմ ստացել, սակայն դրանց մասին չեմ խոսի առայժմ: Առաջիկայում ուզում եմ մրցույթ-փառատոնին ներկայացված երկու երգերի հիման վրա էլ տեսահոլովակ նկարահանել: Ունեմ բազմաթիվ հրավերներ տարբեր երկրներից, ՀՀ մարզերից, Արցախից ու Ջավախքից: Երևանում էլ մոտ ապագայում սպասվում են բազմապիսի միջոցառումներ: Անկախ ամեն տեսակի դժվարություններից` շարունակելու եմ բուռն կերպով աշխատել: 

- Ավելի շատ պիտի գրե՞ս, թե՞ կատարես: 

- Տասներկու տարեկանից սկսած ունեմ գրված մոտ հինգ հարյուր երգ: Այսուհետև ևս կշարունակեմ և′ գրեմ, և′ կատարեմ: Իհարկե, միայն իմ հեղինակային երգերը չէ, որ կատարոում եմ, շատ եմ սիրում ազգագրական երգեր, որոնք շատ են իմ երգացանկում: Սպասվում են բազմաթիվ համագործակցություններ տարբեր արվեստագետների հետ: 

- Ապագայի հեռանկարները որտե՞ղ են տանում` Հայստան, թե՞ արտերկիր

- Շատ եմ սիրում իմ և բոլոր հայերիս Հայաստան աշխարհը ու երբեք չեմ ցանկանա լքել այն: Ճիշտ է, աշխատանքային բերումներով հաճախ եմ գտնվում տարբեր երկրներում, սակայն միշտ վերադառնում եմ: Տա Աստված, որ պայմաններից դրդված երբևե որևէ մեկս չլքի երկիրը մեր: Հիշենք, որ մերն է այս դարերից եկած և պատմություն կերտած երկիրը: 

Լուսանկարները` Սրապիոն Գևորգյանի 







Բաժինը` ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ | 1381-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | պիտակներ միջազգային մրցույթ-փռատոն, ХРУСТАЛЬНЫЙ ШАР, հաղթանակած Արման Կարապետյան | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՄԱՅԻՍ 2013  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.