|/ 24-04-25 / 04.24.11 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ՀՈՒԼԻՍ » 6 » ԶԳՈՒՇԱՑԵՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՑ` ՄԻ ՍԽԱԼՎԵՔ
00.36.10
ԶԳՈՒՇԱՑԵՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՑ` ՄԻ ՍԽԱԼՎԵՔ
ՉԽԵՂԴՎԵՔ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԵՋ

Պատանիները բակում քարկտիկ էին խաղում ու չլիկ-դաստա, տատիկները դուրս էին գալիս այգի` զբոսնելու իրենց թոռնիկների հետ, տղամարդիկ բակերում ռադիո էին լսում և խաղում դոմինո, իսկ կանայք` թեյ էին ըմպում և միասին քննարկում էին, թե ինչպես պատրաստել այս կամ այն պահածոն: Երանելի և անսովոր թվացող այս իրավիճակին առաջ կարելի էր հանդիպել երևանյան բոլոր բակերում անխտիր` քանի դեռ չկար հեռուստացույցը: 
Երբևիցե չի եղել այնպիսի մի բան, որն իրար մոտ մարդկանց կբաժաներ ավելի լավ, քան դա անում է հեռուստացույցը: Այժմ ընտանիքների մի մասն ունի արդեն ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք հեռուստացույց: Այսպիսով` ամուսինը իր ֆուտբոլն է նայում, երեխան, թե ինչպես է Ալլադինը սիրահետում արքայադստերը, տանտիկինն իր սերիալներն է դիտում… 
Բազմահեռուստացույց ընտանիքներում այդպիսով «Ինչ դիտել» կոչվող խնդիրն է լուծվում, տան անդամներն էլ չեն վիճաբանում այդ հարցի շուրջ և ամեն մեկը դիտում է այն, ինչ ուզում է, բայց, վիճելուց զատ` ընտանիքի անդամները կորցնում են նաև ընդհանուր հայտարարի գալու հնարավորությունները և ունակությունը, որից զատ կորցնում են ամբողջ ընտանիքով միասին լավ ժամանակ անցկացնելու հնարավորությունը: 

Այստեղ է թաքնված նաև ամուսնությունների նվազման, բաժանությունների մեծաքանակության և անպտղության պատճառներից մեկը. տղաները «հավանում են» Անջելինա Ջոլիներին, իսկ աղջիկները` Ջոննի Դեպին, Շահ Ռուկխանին և այլ երևակայական սերերի: 

Դեռ սովետական տարիներին մի ասացվածք էլ ստեղծվել. «Եթե ուզում ես պառաված օրիորդ դառնալ` բաց մի թող ոչ մի սերիալ»: 

Իսկապես` սերիալամոլությունը կապում է դիտողին էկրանին` թույլ չտալով բաց թողնել անգամ մեկ սերիա: Այդ ամենը շատ լավ առիթ և պատճառ է` սեփական կյանքը չսկսելու և չդասավորելու համար: 

Երբ հազարավոր աղջիկներ գյուղացի, բանվոր և զինոր հայ տղաների փոխարեն մտածում են «աստղերի» մասին` դա դառնում է մտահոգիչ: Մասնագետները կարծում են, որ թերևս զարգացած և հարուստ երկրներում դա մտահոգիչ խնդիր չէր լինի, բայց Հայաստանի նման պետությունոմ, ուր կարելի է ասել, որ կա շրջափակում, ռազմաքաղաքական ծանր իրավիճակ` դա օրհասական մտահոգություն է: 

Վերջերս Հայաստանում շատ են խոսում հեռուստաեթերի մաքրման անհրաժեշտության մասին, բայց դեռևս գործն առաջ չի ընթանում: 

Թեմային վերաբերվող հերթական ասուլիսը հունիսի 30-ին շատ թեժ անցավ: Ցավոք, հեռուստադիտողները չեն տեսնի մանրամասները: Սակայն առնվազն միամտություն կլինի, եթե կարծենք, որ հեռուստաեթերը կարգավորելու մեխանիզմներին և սերիալներից մաքրելու պահանջին նվիրված ասուլիսի ժամանակ նույն սերիալները ցուցադրող ալիքների լրատվական մասի ներկայացուցիչները պետք է համամիտ գտնվեին և դատապարտեին դրանք: 

Ազգագրագետ, գրող Յուրի Սարգսյանը ասուլիսի հենց սկզբում տեղեկացրեց, որ չի պատրաստվում և չի խոսելու կոնկրետ ինչ-որ հեռուստաալիքի մասին, որպեսզի չթվա, թե մեկն ավելի լավն է, քան մյուսը: Այս ասելով բանախոսը հեռուստատեսային լրատվամիջոցներին զրկեց մեղքը կոնկրետ մեկ հեռուստաալիքի վրա գցելու հնարավորությունից: 

Ընդունված է, որ մեղքերը բարդեն բացակաների վրա: Սակայն, քանի որ մյուս բանախոսը` Անդրանիկ սարկավագ Մանուկյանը Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ էր` հեռուստատեսությունների լրագրողները կարծես թե չկարողացան մեղքերի մեջ մեղադրել նաև եկեղեցուն:Ազգին և հոգևորականությանը մեղքեր չվերագրելուց և ընդհակառակը` հենց նրանց կողմից ամոթանք ստանալուց հետո եղավ այն, ինչ որ առհասարակ պատահում է. նրանք դարձան Եվրոպական արժեքների կրող, ազատատենչ «խոսքի ազատության» զինվոր… 

Սակայն բանախոսները վստահեցրին, որ այդ ամենը, ինչ որ կատարվում է մեր եթերներում` բացարձակ կապ չունի խոսքի ազատության հետ: 
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը ով վերջերս է վերադարձել Եվրոպական երկրներից, համոզված է, որ Հայասան ներկրում են ամենավատ և ամենաանորակ արժեքները և միայն դա են քարոզում և ներկայացնում` իբրև ազատություն: 
Ազգագրագետ Յուրի Սարգսյանը վստահ է, որ հեռուստաալիքներում ամենաթողություն է և շատ ցածր պատասխանատվության մակարդակ: 

Բանախոսը մեկ օրինակ բերեց, որը վկայում է այդ ամենի մասին: Մինչ այժմ անհասկանալի է եղել, թե կա՞ արդյոք կոնկրետ կանոնակարգ այն մասին, թե որ ժամին են ՀՀ հեռուստաալիքները պարտավոր հեռարձակել ՀՀ պետական օրհներգը. «Գիշերվա տասերկուսից սկսած մինչև առավոտվա ժամը հինգը` ցանկացած հեռուստաալիք որ ժամին, որ ինքը գովազդային ընդմիջում ունի` դնում է ՀՀ օրհներգը»: «Սա է վերաբերմունքը պետության և ազգի նկատմամբ»,-վստահեցնում է ազգագրագետը։

Բաժինը` ԿԱՅԾԵՐ | 859-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՀՈՒԼԻՍ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.