|/ 24-04-20 / 11.12.59 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ՀՈՒՆԻՍ » 21 » ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԳԼԽԻՎԱՅՐ ՓՈԽՈՒՄ ԵՆ ՌԴ ԲԱՆԱԿԸ
23.58.00
ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԳԼԽԻՎԱՅՐ ՓՈԽՈՒՄ ԵՆ ՌԴ ԲԱՆԱԿԸ
ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ` ՄԱՐԴԿԱՅԻՆ ՐԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ 

Ռուսական բանակը կվերազինվի և կվերակառուցվի: ՌԴ արտադրության զինատեսակների ռուսալեզու arms.ru կայք-հանրագիտարանը հայտնում է, որ այս տարի նախատեսվում է սկսել ՌԴ բանակի գլոբալ վերազինումը, որը առաջին հերթին կվերաբերվի օդային, կոսմիկական պաշտպանության զորքերին և ստրատեգիական նշանակության հրթիռային զորամասերին. «Սույն նախաձոռնությունը բնութագրում են, որպես բանակի ամենալուրջ և ամենամասշտաբային վերաձևավորում: Փետրվարի 23-ին արդեն հայտարարվել է այն մասին, որ բանակի վերակառուցման առաջին էտապը ավարտված է»: 

Տեղեկացնեմ, որ ՌԴ աերոկոսմիկ անվտանգության գլխավոր մեխն է հանդիսանում c 300 «Фаворит» մոբիլ հրթիռային համալիրը իր c 400 «Триумф» ավելի թարմացված տեսակով, որից բացի խոսակցություններ են գնում c 500 ֆուտուրիստական մադելի մասին, որը դեռ պարզ չէ` գոյություն ունի թե ոչ: 

«Արդեն հիմա` Վեց զինվորական շրջանների փոխարեն ստեղծվել են երեքը, որոնց կազմերին էլ տրված են շատ տարատեսակ նշանակություններ ունեցող զորքեր: Այդպիսի չափանիշները թույլ են տվել էականորեն կրճատել որոշումներ կայացնելու ժամանակը և կարճացնել կառավարման ապարատը երկու անգամով»,-հայտնում է arms.ru-ն նշելով, որ նորագույն տեխնոլոգիաների և աֆտոմատացման ներմուծումը կհեշտացնի կառավարումը` կպարզացնի, որից բացի կավելանան նաև նոր ֆունկցիաներ, իսկ մարդկային գործոնը բանակում կկրճատվի` աստիճանաբար հասնելով մինիմումի. «Բոլոր կրճատված զորամասերը հեռացվել են:
 Այդ ամենից բացի ձևափոխված են ինչպես դիվիզիաները, այդպես էլ նաև գնդերը: Հիմնական զինորական կառուկցները լինելու են բրիգադաները»:

745-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՀՈՒՆԻՍ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.