|/ 24-04-17 / 01.24.37 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2013 » ՄԱՅԻՍ » 3 » Ո՞Ր ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐՆ ԵՆ ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
19.04.21
Ո՞Ր ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐՆ ԵՆ ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Տաթևիկ Պետրոսյանը մասնագիտացված ոկալիստ է, ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասական ոկալի բաժինը։ 
Տաթևիկը երգում է Արարատյան Հայրապտական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության համանուն «Արարատ» երգչախմում: Տաղանդավոր ոկալիստը իր սիրելի արվեստի մեջ էլ ավելի հմտանալուց և կատարելագործելուց զատ, աշխատաում է նաև ձայնասկավառակների խանությում: 

Ի՞նչ ձայնասկավառակներ են վաճառվում այսօր, Ո՞վքեր են ամենապահանջված աստղերը և ի՞նչպիսինն է այս ոլորտում տիրող ներկա օրն ու ապագան: Այս և մի շարք այլ հարցերի մասին այսօր խոսեցինք Տաթևիկ Պետրոսյանի հետ: 

-…Ի՞նչպես է պրոֆեսիոնալ դասական ոկալիստն աշխատում ձայնասկավառակների խանություն: Ո՞րքանով է այս աշխատանքը հետաքրքիր և հարմար ձեզ համար: 

- Շատ եմ սիրում իմ աշխատանքը, քանի որ սա ևս կապված է երաժշտության հետ, որից բացի հետաքրիր է: Կարողանում եմ շփվել տարբեր երաժշտական ճաշակներ ունեցող մարդկանց հետ: 

-Ի՞նչպիսին են մյուս ձայնասկավառակների խանութների աշխատողները, և ո՞րքանով են տեղեկացված ոլորտից: 

- Կարծում եմ, որ բոլոր նորմալ ձայնասկավառակների խանութներում էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր մակարդակով են և կարող են լավ խորհուրդներ տալ և ինչ-որ բան էլ առաջարկել, բայց խոսքը խանութերի մասին է, ոչ թե ինչ-որ անցումների տակ գործ անողների: 

- Հենց այս օրերին, ի՞նչ ձայնասկավառակներ են մարդիկ գնում խանութներից: Ո՞վքեր են այսօր պահանջվածները: 

- Ցավոք սրտի` Լիլիթ Հավհաննիսյան, Սպիտակցի Հայկո, Թաթուլ, Մարտին Մկրտչյան: 

- Ո՞րոնք են այն կատարողները, ովքեր թերևս մեծ պահանջարկ չունեն, բայց նրանց սկավառակները միշտ էլ վաճառվում են

- Կատարողներից` Չելենտանո, Շադե, Բարրի Վայթ: Լինում են նաև բլյուզ և ջազ երաժշտությունների գնորդներ: Հայ կատարողներից բացարձակ չենգնում: 
Ինձ համար մեկ շատ ցավալի փաստ պետք նշեմ` այն, որ Լուսինե Զաքարյանի ձայնասկավառակը գնում են միայն հոգեհանգստի համար: Նրան այդպես են ճանաչում: 

- Արտասահմանյան երաժշտության ժամանակակից կատարողներից ո՞վքեր են սկասում հետաքրքրոթյուն ձեռք բերել: Լեդի Գագա, Ջասթին բայբեր…: 

- Կա նոր երգիչ` Լոու Դիփ-ը, ով շատ սիրվեց բոլորի կողմից և նրա ձայնասկավառակը վաճառվում է: 
Հաճախ պահանջում են նաև Քրիստինա Ագիլերա, Պիտբուլ, և ռուսական ռեպ` Գուֆ, Բաստա, Նինթենդո: 

- Այսօր Հայաստանում կա՞ն այնպիսի խմբեր և անհատ կատարողներ, որոնց ձայնասկավառակները ցանկանում եք տեսնել ցուցասրահներում և առաջարկել գնորդներին, սակայն ձայնասկավառակները չկան: 

- Ես շատ կցանկանայի, որպեսզի դասական երաժշտությունը շատ լիներ և հոգևոր երգերը: 
Շատ տաղանդավոր խմբեր և երգիչներ կան, որոնք սակայն հանրությանը հայտնի չեն, և ինչ-ինչ պատճառներով չենկարողանում ելույթ ունենալ, կամ ձայնասկավառակ թողարկել: 
Շատ կցանկանայի տեսնել «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցների ձայնասկավառակները, որոնց մասին ի դեպ շատ են հարցնում, սակայն ձայնասկավառակները չկան: 

- Աշխատանքի ընթացքում չե՞ն լինում հիասթափության, հուսահատության պահեր, կամ զավեշտալի և ծիծաղելի դեպքեր: 

- Շատ է զայրացնում, երբ որ մարդիկ չիմանալով, թե իրենք ի՞նչ ոճի կատարումներ են ուզում` գալիս են ձայնասկավառակ գնելու: Հաճելի է, երբ որ գնորդը առաջարկում է օգնել իրեն խորհրդով: Այդպիսի դեպքերում ես անմիջապես աշխատում եմ առաջարկել ինչ-որ լավ, նոր և յուրահատուկ ձայնասկավառակ: 
Լինում են նաև ծիծաղելի դեպքեր: Օրինակ` երբ չիմանալով իրենց պահանջած կատարման անունը և ոչ էլ հեղինակին` մարդիկ գալիս են խանութ և սկսում են մեկ ժամ երգել ինչ-որ երգ, որպեսզի հասկանաք, թե ինչ են պահանջում: Եղել է նաև այնպիսի դեպք, երբ մի պապիկ ինձ մոտ 10 կիլոգրամ ծիրան բերեց նվեր: 

- Վերջում` ի՞նչ ուղղերձ կցանկանաք փոխանցել հասարակությանը: Ի՞նչ մաղթանք ունեք: 

Բոլոր ժամանակներում էլ եղել են լավ և վատ երգեր: Ավելի հաճախ լսեք բարձրորակ երաժշտություն և ուրախ եղեք: Հաճախ այցելեք դասական համերգների, օպերաների, քանի որ երգ երաժշտություն լսերը, ոչ թե պարզապես ժամանցի միջոց է, այլ նաև որոշակի աշխարհայացք է փոխանցում, տրամադրություն և մտածելակերպ: Լավ, ուրախ և բարի լիցքերով լիցքավորվելու համար` հարկավոր է լսել բարձրաճաշակ երգ-երաժշտություն:

 

Բաժինը` ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ | 1347-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՄԱՅԻՍ 2013  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.