|/ 24-04-25 / 15.05.33 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 21 » «ՊՐԻՍՅԱԳԻ ՕՐԸ» ՆՈՐ ԳԻՐՔ
15.56.23
«ՊՐԻՍՅԱԳԻ ՕՐԸ» ՆՈՐ ԳԻՐՔ
ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ` «ՊՐԻՍՅԱԳԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ 

Ամառային շոգ օր էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռավոր շրջաններից մեկի մեծ նշանակություն ունեցող և գաղտնի զորամասերից մեկում էինք: Գարնանային զորակոչով բանակ եկածները շատ հաճախ են պրիսյագը տալիս ամռանը` քանի որ պետք է «քայլել» սովորեն ու մի շարք տարրական բաներ, իսկ հետո նոր զինվորի երդում տալուն արժանանան: Բայց, որքանով են նրանք սկսում գիտակցել, որ բանակ են եկել, և որքանով են նրանց ծնողները գիտակցում` ինքնուրույն դատեք: Միայն սատանան գիտի:
Պրիսյագը սկսվեց` բայց ժամը քանի՞սին սկսվեց` չգիտեմ: Երևի այն պահից, որ զինորների ծնող-բարեկամները և ընկերները իրենց «մաշնեքով» սկսեցին զորամասի դարպասների մոտ հավաքվել, կամ այն պահից, որ շարքերով ու կարգերով սկսեցին ժամանել պլաց, կամ այն պահից, որ դուրս եկան պլացի մեջտեղից և պլացի եզրագծով կանգնեցին… 

Հայաստանի տարբեր շրջաններից ԼՂՀ հատուկ զորամասերից մեկը հասները դժվար էր` վաղ առավոտյան Երևանից դուրս եկած մեքենաները` 12:30-ին նոր հասնում էին զորամաս, իսկ ոմանք ավելի ուշ: Հետևաբար` երկու ժամից ավել մեքենաները գալիս ու գալիս էին: Հերթապահ սպաները հորդորում էին հավաքվածներին մտնել պլաց, բայց մարդկանց մի մասը ուրիշ մեքենաներով պրիսյագի ժամանողներին էր սպասում, իսկ մյուս մասը` ծանոթ-բարեկամներին տեսնելով խոսքի էր բռնվել դարպասների դիմաց: 
Հերթապահները հորդորեցին նրանց ազատել դարպասների դիմացի տարածքը, քանի որ ռազմական նշանակության օբեկտի ճանապարհ է… 
Որոշ տղաներ փորձում էին իրենց ընկեր զինորներին գտնել` փորձում էին մտնել զորամաս, կամ որևե զինորի կանչելով հարցմունք անել` չիմանալով, որ դա գրեթե անհնարին է, քանի որ երկու հազարից ավելի զինվորներ կային… 
Վերջապես` դարպասները բացեցին: Տարբեր-տարբեր վայրերից ժամանած զինվորների հարազատները` բարեկամները, ընկերները, հարևանները` ազգ ու տակով ներխուժեցին զորամաս: Նրանց մեջ կային նաև առանձին մարդիկ, կային խումբ խումբ հավաքված` տներով եկածներ: Էլ ծեր ու ջահել, էլ հղի, էլ նորածին, էլ ձեռնափայտով տատիկ ու պապիկ: 

Տղամարդիկ` ծխում էին, խոսում բջջայիններով, և տանում իրենց հետ, իրենց զինոր-տղաների համար բերված իրերը` ուտելիքներ: Կանայք ու տատիկները` փորձում էին մարդկանց բազմության մեջ գտնել իրենց տղաներին, որը ավելի անհնարին էր, քանի որ երկու հազարից ավել զինորներին խառնվել էին նաև դրսից եկած մի քանի հարյուրի հասնող հյուրերը: 

Աղջիկները` աչքի էին ընկնում իրենց հագուստներով: Կային երեկոյան զգեստներով պարուրված օրիորդներ, կային սովորական «տնային» հագուստով ժամանածներ, բայց այդ բոլորի միջից աչքի էին ընկնում ամառային «շորտիկներով» և «մինիներով» եկած աղջիկները, որոնց մի մասը ռազմական հանդերձանքի նմանակող գույներ և «ձևավորումներ» ունեին: Վերջինները բնականաբար չվրիպեցին մի քանի ամիսներ զորամասում գտնված և աղջիկ չտեսած տղերքի աչքներից, և բնականաբար մի քանի ուզող-չուզողներ հայտնվեցին` մի քանի վիճաբանությունների առիթ հանդիսացան: 

Աչքի ընկան այն տղամարդիկ, որոնք հավանաբար նորակոչիկներից մի քանիսի պապաների մոտ ընկերներն էին: Առօրյա տերմինալոգիայով ասած` այդ մարդիկ շուստրիներն էին, որոնք անմիջապես փորձեցին զորամասի սպայական անձնակազմի մեջ ծանոթություններ ձեռք բերել և լավ շրջապատ, որպեսզի իրենց զինվոր տղուն լավ նայեն: 

Ժամանեց զորամասի բարձրագույն սպայական կազմը: Զամպալիտը մի քանի անգամ հայտարարեց, որպեսզի քաղաքացիները ծկեղտոտեն պլացի տարածքը` չգցեն անպետք իրեր, դատարկ շշեր, ծխախոտի մնացորդներ և չհոգան իրենց բնական կարիքները... :
Սպաները երկար ժամանակ ծախսեցին` մարդկանց հասկացելու համար, որ պլացի կենտրոնը պետք է ազատեն, որպեսզի սկսվի երդմնակալության արարողությունը, բայց ավելի դժվար էր ներկաներին բացատրել, թե ինչ է պլացը, ինք է, պրիսյագը, կամ երդմնակալությունը:
Մարդիկ չգիտեին... , բայց մասնակցեցին... , բայց երևի հիմա էլ չգիտեն:

Բարձրագույն հրամ. կազմը մի քանի անգամ դիմեց ներկաներին` հորդորելով դադարացնել տեսագրությունները և լուսանկարահանումները և նոր նկարահանումներ չսկսել, քանի որ զորամասը ռազմական նշանակության հատուկ օբեկտ է` գաղտնի տարածք և որ զորամասի անվտանգությունից է կախված նաև իրենց զավակիների` նորակոչիկների անվտանգությունը: Ներկաների մեծամասնությունը նախկինում` երևի թե երբեք չեր լսել «Ռազմական նշանակության օբեկտ» հասկացողության մասին, և չէին հասկանում թե դա ինչ է դա` ի՞նչով են դա ուտում: Թէ ի՞նչ է «օբեկտը»` գիտեին բոլորը: Ի վերջո` պարզվեց, որ ոմանք հարկ չհամարեցին «Ռազմական նշանակության օբեկտ» չնկարահանելու հորդորին հետևել և իրենց զինվորների անվտանգության մասին էլ չմտածիցին` շարունակելով նկարահանիել: 
Ի վերջո` մոտ մեկ ժամ բացատրողական աշխատանքներից հետո` պլացի կենտրոնական մասը ազատել հաջողվեց: Ժամանածները կանգնեցին պլացի եզրագծով: Սկսվեց պրիսյագը 



Հայկ Կիսեբլյան

Բաժինը` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | 936-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.