|/ 24-04-20 / 13.56.28 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ԱՊՐԻԼ » 6 » WEB ԳԱՂՏՆԻՔՆԵՐ «ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԴՊՐՈՑ»-ԻՑ: ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ
18.15.38
WEB ԳԱՂՏՆԻՔՆԵՐ «ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԴՊՐՈՑ»-ԻՑ: ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ
ԲԱԶՄԱՑՈՒՄ, ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ… 

 Ինքնուրույն ձեռք բերած գիտելիքը, դառը քրտինքով ձեռք բերած փորձը` սեփական սխալների պատճառով տուժվելուց, բացահայտած ՎԵԲ ճշմարտությունները յուրացնելուց հետո դժվալ է մասնագետին ենթարկվելը, լսելը… բայց արդարացված չէ այդպես վարվելը` պետք չէ: Պետք չէ հեգնել… 
Սեփական սխալների վրա սովորելուց հետո` ուրիշներին ընդունելը դժվար է:
Այսօր շատ մեծ հեգնանք կա ՎԵԲ ոլորտի «օգտատերիերի» միջեւ` Կան անհամաձայնություններ, անվստահության մթնոլորտ… 
Պետք է համախմբվենք` հարձակումներին դիմադրելու համար: 

ԱՀԹ «Արարատ» հոգեւոր միության «Բլոգերների դպրոց» նախագիծը պիտի լրացնի այդ բացը: 
Նախ`. Հայերի ուժը եղել եւ մնում է միասնությունը` մեր թուլությունն էլ բաժան-բաժան լինելն է… 
«Բլոգերների դպրոցը» համագործակցության մթնոլորտ կստեղծի` վստահելի մարդկանց շրջապատ, որի շնորհիվ նաեւ կկարողանանք դիմակայել հաքերական հարձակումներին: 

Հաքերներին դեմ հանդիման 
Առաջնահերթ`. Հարկավոր է ստեղծել հաքերների կողմից երկու եւ ավելի անգամ «ջարդված» կայքերի «հայելային» տարբերակները, քանի որ ցանկացած անվտանգության համակարգ ուժեղ է այնքան, որքան ուժեղ է նրա ամենաթույլ կետը: Թշնամիները` մի կայքի մեջ «նախագծային» մի թերություն գտնելուց հետո հիմք ընդունելով այն քանդում են կայքը: Եթե նույն կայքը կոտրում են երկու կամ ավելի անգամներ` նշանակում է, որ այն նախագծողները եւ սպասարկողները չեն հասկացել թերությունը եւ չեն շտկել անյ: Հետեւաբար` շատ հավանական է, որ նույն կայքը էլի ու էլի կկոտրեն… 

Հայելային տարբերակները կայքի «քոնթենթի»` բաղադրության կրկնօրինակներն են այլ հարթակների վրա: 
Ցանկացած կայքի «հայելին» ստեղծելու ամենալավ տարբերակը քոնթենթ-ի պահոցային տարբերակը ձեռք բերելն է: Ցանկացած կայքի «տեր» պետք է իր բաղադրությունը ունենա անեւ ցանցից դուրց: Ցանկալի է, որ դրանք պահպանվեն ավելի անվատանգ եւ տեղափոխվող կրիչների վրա: 
 
Եթե պահոց չի եղել` անհրաժեշտ է կրկնօրինակել այն համացանցից: Եթե պահոց չունեցաղ կայքը արդեն կոտրված է` պահոցի ձեռք բերումը եւ հայելային կայքի ստեղծումը գրեթե անհնարին է դառնում: Որոշ բաներ հմուտ մասնագետը կկարողանակ «ճարել» նույնիսկ եթե կայքը լիովին ջնջած լինեեն, բայց լրիվ վերականգնումը անհնարին է: 

Թիրախային գոտին` Ցեղասպանությունների դեմ պայքարող` Եղեռնին վերաբերվող կայքերն են ու հայկական ազգային եւ հոգեւոր նյութեր պարունակող կայքերը: Սակայն ոչ մեկ ապահովագրված չէ հաքերներից: 
Չեմ կարծում թե թշնամիները թույլ պաշտպանված կայք կամ թեկուզ բլոգ հայտնաբերելու դեպքում «առիթը» բաց թողնեն: 
Ի դեպ` «Բլոգերների դպրոցում» սաները կտեղեկանան բոլոր հանրահայտ բլոգերական հարթակների առավելությունների թերությունների մասին, եւ ոչ միյայան 

Մանրամասն տեղեկանալու եւ գրանցվելու համար 
գրել info@ararat-miutyun.am էլ. հասցեին,
զանգահարել (010)-58-17-14 կամ այցելել Մաշտոց 1, բն 2, /
Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ: 
Ժամանակը շաատ սահմանափակ է: Շտապեք

Բաժինը` ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ | 1070-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | պիտակներ ARARAT MIUTYUN, bloging, Blogers | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ԱՊՐԻԼ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.