Երևանցի երիտասարդների ջանքերով քաղաքային տրանսպրտի 150 դարձած ուղեվարձը կրկին դարձավ 100` նախկինի պես: Ժամանակն է արդեն ամփոփելու բազմապիսի ակցիաների արդյունքերը, գնահատել ձեռքբերումներն ու շարժվել առաջ…:
Հատկանշական է, որ հաղթելով` խնայված փողից բացի շատ լավ ձեռզբերումներ ունեցանք` կատարեցինք լավ, դրական ու նաև ոչ այդքան հաճելի մի շարք բացահայտումներ, որոնք ի վերջո` բոլորն էլ դրական արդյունքներ են, քանզի նույնիսկ երբ որ իմանում ենք մի վատ և բացասական երևույթի մասին` դա օգնում է դասեր քաղելուն և համապատասխան վերաբերմունք դրսևորելուն տվյալ երևույթի նկատմամբ: