|/ 24-04-26 / 18.20.13 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 6 » ԿԵՂԾԻՔՈՎ ԿԱՅԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՊՐԵՑ ՉՈՐՍ ՕՐ
01.53.49
ԿԵՂԾԻՔՈՎ ԿԱՅԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՊՐԵՑ ՉՈՐՍ ՕՐ
Իրական պատմություն

«Այդպես էլ է լինում` խնամիներ են էլի: Դե, ո՞ր աղջկա հայրն է միանգամից սկսում հավանել ու սիրել փեսային: Համբերիր` ամեն բան տեղը կընկնի», - ասում էր հարսնացուի` Աննայի մայրն իր ամուսնուն` Սամվելին, կրկին սկսելով հանդարտեցնել ամուսնու զայրույթը, ով ամեն անգամ փորձում էր համոզել կնոջը, որ իրենց փեսացուի ընտանիքը «մի տեսակ էն չէ»: Բոլորը քչախոս են, փեսան էլ իրեն հեռու է պահում, մեծամիտ է: Այդպիսի մարդկանց աղջիկ տալը դեռ վաղ է, քանի որ նրանց հետ որոշակի ժամանակ շփվելով, այդպես էլ չեն կարողացել ճանաչել նրանց, չեն ծանոթացել նաև մյուս բարեկամների հետ: Խնամիների վարք ու բարքին, նիստ ու կացին, ապրելաձևին, ապրելատեղին և այլնին ծանոթ չեն, մինչդեռ «աղջիկ տալուց» առաջ այսպիսի հազար ու մի, մեծ ու փոքր բաներ կան պարզելու: 

«Դե որ այդպես է` թող հենց նրանք էլ համբերեն: Ամեն բան տեղը կընկնի, իսկ հետո կամուսնանան», - հակառակում էր հայրը` մեղմանալով և աչքի տակով նայելով աղջկա կողմը: 
Հոր աչքերը անձայն ասում էին. «Դե ասա, աղջիկս, քո խոսքը: Ասա, որ դու համառ, վճռական և վստահ ես որոշմանդ մեջ …»: 
Աղջիկը` Աննան, ոչինչ չէր ասում, քանի որ արդեն գիտեր, որ հայրը համաձայնվել է. մեկ շաբաթից հարսանիքը լինելու է: Օրը նշանակված է, ամեն բան արդեն պատրաստ է, իսկ ավելորդ խոսքերը կարող են կրկին բորբոքել հազիվհազ հանգստացած հոր սիրտը, որ մխկտում է այն մտքից, որ երկրաշարժի, պատերազմի, ցրտի և մթի տարիներին մեծացրած իր աղջնակն արդեն մեծ է, և պիտի լքի իր օջախն ու հեռանա: Նեղ տարիներին հազար ու մի դժվարությունների միջով երեխաներին մեծացրած ծնողները ավելի մեծ սեր ու ուշադրություն են հատկացնում երեխաներին` պաշտպանելով, օգնելով կայանալ և դառնալ ինքնուրույն: Հաճախ նաև չափազանց մեծ ուշադրություն հատկացնելով խանգարում են ինքնուրույն կայանալուն: 

Հարսնացուի հայրը ցանկանում էր լսել աղջկա բողոքն, որ ինքն իրականում շատ է մեծացել, կարող է ապրել առանձին, որ մեկ շաբաթ հետաձգելու կարիքն էլ չկար և ոչ էլ հիմա փնթփնթալու կարիք կա: Հայրը լուռ տվել էր համաձայնությունը` սպասելով աղջկա խոսքերին, իսկ աղջիկը միանշանակ ընդունեց հոր որոշումը` պատիվ չհամարելով քննարկման դնել հոր ասածները, ոչ այն դեպքում, երբ հայրը ցանկացավ նախատեսվածից մեկ շաբաթ ավելի ուշ նշանակել հարսանիքը և ոչ էլ հիմա. «Ուրեմն այդպես էր պետք»: 

Աննային հետաքրքրում էր միայն իր սիրելին: Մեկ շաբաթ ուշ կամ շուտ` նրան չէր հետաքրքրում: Հարսանիքից հետո նրանք միշտ միասին են լինելու, և այլևս ոչինչ չի բաժանելու իրեն իր սիրելիից` այն միակից, ում հետ նա կտրվում էր աշխարհից, բոլոր հոգսերից, կարողանում էր մեծ բավականություն ստանալ` նույնիսկ ձեռքը բռնելուց, մտերմիկ խոսելուց, զբոսնելուց: Աննան սիրահարված էր… 

Դավիթը` փեսան, մի քիչ ամաչկոտ, ինքնամփոփ տղա էր, ով միշտ հետևում էր ծնողների խորհուրդներին: Նա կարողացավ հարթել ամեն բան և գոհացնել թե´ իր ծնողներին, թե´ խնամիներին: 
«Բայց ծնողները շատ ինքնամփոփ և փակ են», - անընդհատ մտածում էր Աննան` համաձայնվելով հոր հետ, բայց նաև հույս էր տածում, թե դա ժամանակավոր է: Աննան բնական էր համարում այն, որ փեսացուի ծնողները փորձում են հարսին հեռացնել հին շրջապատից և ընկերներից: «Այդպես էլ պետք է լիներ, պարզապես զգուշավորություն է: Միգուցե ավելորդություն, բայց թեկուզ այդպես` ժամանակի ընթացքում կհարթվի», - ինքն իրեն հույս էր տալիս Աննան: 

Ո´չ Աննան, ո´չ էլ նրա ծնողները փեսացուի և վերջինիս ծնողների հետ ոչ մի կոնֆլիկտ չէին ունեցել, բացի մեկից, որն էլ կարելի է ասել, որ աննշան և անիմաստ մի վիճաբանություն էր` զգուշավորությունների կողմից անպատեհ առիթով ծնված թյուրիմացություն: 
Մի անգամ հարսնացուի և փեսայի ծնողները մեկտեղ հավաքված քննարկում էին սպասվելիք հարսանիքի և պսակադրության խնդիրներն ու մանրուքները, և մինչ կանայք հանդիսության խմիչքների և ուտեստների հարցն էին քննարկում, տղամարդիկ անդրադարձան պսակադրության արարողությանը, որտեղ Աննայի հայրը հասկացավ, որ այն եկեղեցում, ուր պատրաստվում են պսակադրություն կատարել, քահանան կին է: 
«Այդպես չի կարող լինել, դա առաքելական եկեղեցի չէ: Դուք ինչ-որ բանում սխալվեցիք…», - զայրացավ հարսնացուի հայրը, իսկ խնամիները միաժամանակ վրա հասան մեղմելու նրա զայրույթը: 
«Ո´չ, դա այդպես չէ… Դուք ինձ երևի սխալ հասկացաք, կամ երևի ես սխալ ասացի…», - արդարանում էր տղայի հայրը, իսկ մայրը` ապագա սկեսուրը, արդեն սկեսուրներին հատուկ տոնով` նախատեց երկուսին էլ. «Դուք ի՞նչու եք պսակադրությամբ զբաղվում: Մի՞թե դա է այժմ կարևորը: Հիմա դրանով չէ, որ պետք է զբաղվեք, զբաղվեք զագսով, հարսանիքով, սրահով…»: 
«Այո, այո, իհարկե` առաքելական եկեղեցի է, հայկական և առաքելական: Բա էլ ո՞նց», - մեղմ շարունակեց փեսացուի հայրը` ամեն կերպ փորձելով զերծ պահել խոսակցության հետագա ընթքացքը «եկեղեցուց»: 
Պայմանավորվեցին. «Սկզբից ՔԿԱԳ (զագս), ամուսնություն, իսկ հետո նոր եկեղեցին, պետք չէ արագացնել, շտապել և ամեն բան խառնել : Ամեն բան լավ կստացվի»: 

Եկեղեցու մասին էլ չխոսեցին` չցանկանալով հիշել նախկին վեճը: 
«Եվ ինչո՞ւ խոսել այդ մասին, մի՞թե դա մտահոգվելու առիթ է», - մտածում էր Աննայի հայրը՝ ինքն իրեն վստահեցնելով, որ հայի համար դա ուղակի քննարկման էլ ենթակա չէ. «Ցուրտ ու մութ տարիներին ծնված, երկրաշարժ ու պատերազմի մեջ մեծացրած երեխաների ծնողներն, իհարկե, պիտի միանշանակ ցանկանային, որ իրենց երեխան հայ լինի, առաքելական լինի, հայ մեծանա և իր ավանդույթները պահի. պահպանի` պատերազմի, երկրաշարժի, ցրտի, մթի մեջ…»: 

Անցան օրեր, և հարսանիքը կայացավ: Գրանցվեցին ՔԿԱԳ-ում, որից 4 օր հետո էլ նշանակված էր պսակադրությունը: Ինչպես նախապես պայմանավորվել էին` պսակադրության և դրան հաջորդող խնջույքի հետ կապված ամեն ծախս արել էին միայն տղայի ծնողները, ամեն բանի համար հոգացել էին, որպեսզի ոչ մի բանով խնամիները չանհանգստանային…: 

Եվ եկավ այդ օրը` ՔԿԱԳ-ից 4 օր հետո: Չորս օր էր, Աննան արդեն լքել էր հայրական տունը, բայց հոր` Սամվելի համար իրական հարսանիքը միայն նոր պետք է սկսվեր եկեղեցում. «Չէ՞որ մենք հայ ենք, չէ՞որ քրիստոնյա ենք…»: 
Պայմանավորվածի պես` խնամիների ազգականները հարսնացուի ծնողներին մեքենայով տարան եկեղեցի: 
«Դե մենք՝ինքներս կգնայինք կհասնեինք էլի, թող եկեղեցու տեղն ասեին` մենք կգտնեինք` ինքներս կգնայինք….», - անհանգստանում էր Աննայի հայրը: «Խնամիները շատ են գնում այդ եկեղեցին: Անգիր գիտեն տեղը: Եվ ի՞նչու իզուր որոնեինք…: Մարդիկ էլ առաջարկեցին ուղեկցկել` իրենց իսկ մեքենայով տանում են: Մերժելն անհարմար էր», - սփոփեց նրան կինը՝ փորձելով թաքցնել իր իսկ հուզմունքը: 
Հասան եկեղեցի՝ նորակառույց և մի քիչ ավելի ժամանակակից, բայց այնուամենայնիվ` առաքելական եկեղեցու տեսքով…: 
«Դե ջահելներ են էլի, ինչ-որ նոր, թիթիզ բաներ են հորինել ու ավելացրել…», -շշնջաց Աննայի մայրը ամուսնու ականջին, նկատելով, որ վերջինս խոժոռ դեմքով է նայում եկեղեցու տոնական զարդարանքներին, որոնք այդքան էլ նույնը չէին, ինչ մյուս եկեղեցիներում: Կինը նկատելով փորձեց մեղմել ամուսնու զայրույթը «թիթիզության» նկատմամբ: 

Հարսանքավորներին եկեղեցու սպասավորները շարեցին ինչ-որ հերթականությամբ, որից հետո միայն նրանք եկեղեցի մտնելու իրավունք ունեցան: Այդ ամենը ևս դուր չեկավ պարոն Սամվելին` Աննայի հորը: Նա նյարդայնանում էր: Ամուսնու թևն ընկած կինը` Աննայի մայրը, գնալով ավելի ու ավելի էր սեղմում ամուսնու ձեռքը, որպեսզի կողքինները չնկատեն, թե այն ինչպես է գնալով ավելի ու ավելի շատ ջղաձգվում և դողդողում նյարդայնանալուց: 
Վերջապես թույլ տվեցին մուտք գործել եկեղեցի: 

Եկեղեցում հայրը չգիտեր, թե որ կողմը նայեր, որ չլարվեր, ամեն բան մտահոգում էր նրան և հուզում, ամեն բան խորթ էր թվում: 
«Եվ ի վերջո` Առաքելական եկեղեցի է, թե՞ ոչ», - մտածում էր հարսնացուի հայրը: 
«Եվ ի վերջո` Առաքելական եկեղեցի է, թե՞ ոչ», - նույնն էր սկսում մտածել նաև Աննայի մայրը: Այժմ արդեն նրա ձեռքերն էլ էին դողում, այնպես, որ նա էլ չէր կարողանում սեղմել ամուսնու ձեռքը և հանդարտեցնել: 
Կես ճանապարհին` եկեղեցու հենց մեջտեղում Սամվելը` Աննայի` հարսնացուի հայրը սառեց, դեմքն այլայլվեց. նա տեսավ քահանային, որը կին էր: 

Նրանց խաբել էին: Նրանք բոլորը խաբկանքի զոհ էին դարձել` ընկել թակարդը: 
«Ես չեմ կարող, ես պիտի գնամ: Ինձ ո՞նց խաբեցին…», - հետ-հետ գնալով և շրջվելով՝ ասաց հարսնացուի հայրը, իսկ նրա կինը, ոչինչ չասելով, թողեց նրա ձեռքը և հետևեց նրան: Նրանք, արագ քայլերով, հեռացան եկեղեցուց: 
Աննան` առջևից էր քայլում իր սիրելիի հետ՝ նրանով տարված և երազկոտ…: 
Աննան չնկատեց էլ, թե ինչպես էին փսփսում ծնողները, ինչպես էր դողում հոր մարմինը, և թե ինչպես նրանք կես ճամփից հետ դարձան: Աննան հետո նկատեց դա, երբ արդեն հասել էր «խորան»: 
Բարձրացրեց հայացքը և նայեց քահանային` ապշեց, որ քահանան կին է…: Հետ նայեց ու տեսավ, որ ծնողները չկան: 
Աննան լիովին մենակ էր: Նա երբևէ այդքան մենակ չեր զգացել իրեն: Մենակ` ամբողջ տիեզերքում: Մեկ վայրկյանում դեմքը սպիտակեց, իսկ մարմինը դողաց: Մեկ վայրկյան, բայց մի հավերժություն: Նա հասկացավ, որ իրեն խաբել են: Իրեն էլ, իր ծնողներին էլ: Դավիթը` ամենահարազատ մարդն աշխարհի, որն իր ամուսնինն էր արդեն , ում հետ նա պատրաստ էր հավերժ ապրել, մի ակնթարթում դարձավ ստոր, խաբեբա, դավաճան…: Խաբել էր թե´ իր փեսան, և թե´ փեսացուի ծնողները: Խաբել էին բոլորին և´ իրեն, և´ իր անգին ծնողներին: 
«Թանկագին ծնողներ: Թանկագին, որոնց գինը մեկ ամբողջ կյանքի երջանկություն է», - մտածեց հարսնացուն և հասկացավ, որ մի դավաճան էլ հենց ինքն է: Եթե այսքանից հետո ինքը մեկ վայրկյան էլ մնա այստեղ` խաբեբա ամունսու և նրա խաբեբա ծնողների հետ, կդավաճանի իր ծնողներին: 
Հարսնացուն փախավ «եկեղեցուց»:

(Իրական պատմություն, որի հերոսների անունները փոխված են) 

Բաժինը` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | 1105-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | պիտակներ աղանդ, խաբկանք, ընտանիքը ապրեց | + 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.