|
Main » ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ
Իրական պատմություն
«Այդպես էլ է լինում` խնամիներ են էլի: Դե, ո՞ր աղջկա հայրն է միանգամից սկսում հավանել ու սիրել փեսային: Համբերիր` ամեն բան տեղը կընկնի», - ասում էր հարսնացուի` Աննայի մայրն իր ամուսնուն` Սամվելին, կրկին սկսելով հանդարտեցնել ամուսնու զայրույթը, ով ամեն անգամ փորձում էր համոզել կնոջը, որ իրենց փեսացուի ընտանիքը «մի տեսակ էն չէ»: Բոլորը քչախոս են, փեսան էլ իրեն հեռու է պահում, մեծամիտ է: Այդպիսի մարդկանց աղջիկ տալը դեռ վաղ է, քանի որ նրանց հետ որոշակի ժամանակ շփվելով, այդպես էլ չեն կարողացել ճանաչել նրանց, չեն ծանոթացել նաև մյուս բարեկամների հետ: Խնամիների վարք ու բարքին, նիստ ու կացին, ապրելաձևին, ապրելատեղին և այլնին ծանոթ չեն, մինչդեռ «աղջիկ տալուց» առաջ այսպիսի հազար ու մի, մեծ ու փոքր բաներ կան պարզելու:
...
ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>>
|
ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ` «ՊՐԻՍՅԱԳԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ
Ամառային շոգ օր էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռավոր շրջաններից մեկի մեծ նշանակություն ունեցող և գաղտնի զորամասերից մեկում էինք: Գարնանային զորակոչով բանակ եկածները շատ հաճախ են պրիսյագը տալիս ամռանը` քանի որ պետք է «քայլել» սովորեն ու մի շարք տարրական բաներ, իսկ հետո նոր զինվորի երդում տալուն արժանանան: Բայց, որքանով են նրանք սկսում գիտակցել, որ բանակ են եկել, և որքանով են նրանց ծնողները գիտակցում` ինքնուրույն դատեք: Միայն սատանան գիտի: Պրիսյագը սկսվեց` բայց ժամը քանի՞սին սկսվեց` չգիտեմ: Երևի այն պահից, որ զինորների ծնող-բարեկամները և ընկերները իրենց «մաշնեքով» սկսեցին զորամասի դարպասների մոտ հավաքվել, կամ այն պ
...
ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>>
|
|
|
|
« ՀՈՒՆՎԱՐ 2025 » | ԵԿ | ԵՐ | ՉՈ | ՀԻ | ՈՒՐ | ՇԱ | ԿԻՐ | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|