|/ 17-09-26 / 14.06.41 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ԱՊՐԻԼ » 11 » ԻՄ «BLACK-BLOG» ԲԼՈԳԸ 1000 ԱՄՆ ԴՈԼԼԱՐԻՑ ԱՎԵԼ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ, Ի՞ՍԿ ՁԵՐԸ
01.07.55
ԻՄ «BLACK-BLOG» ԲԼՈԳԸ 1000 ԱՄՆ ԴՈԼԼԱՐԻՑ ԱՎԵԼ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ, Ի՞ՍԿ ՁԵՐԸ
ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ՔԻՉ ՉԷ, ԲԱՅՑ ՇԱՏ ԷԼ ՉԷ… 

Նախ ասեմ`. Կայք գնահատող «կազմակերպություններին» չեմ հավատացել ու հիմա էլ չեմ հավատում: Ուղղակի` նման բաների միջոցով ինչ-որ չափով կարելի է մոտավոր պատկերացում կազմել այս կամ այն կայքի գնի մասին: 
Այսօր պատահաբար այցելեցի mysitecost.ru կայք, ու պատահաբար էլ որոշեցի «գնահատման» դնել իմ անձնական կայքերը եւ ինձ 
հետաքրքրող մի քանի այլ կայքեր… 

Պարզվեց`. 
Իմ Musaler.clan.su ցեղասպանությունների դեմ պայքարող ռուսալեզու կայքը գնահատվեց մոտ 325 ԱՄՆ դոլլար 
Իմ Musaler.do.am հայալեզու լրատվական կայքը արժի մոտ 324.00 ԱՄՆ դոլլար 
Իսկ Black-blog.clan.su բլոգիս գինը մոտավորապես 1’064.00 ԱՄՆ դոլլար է 

Ֆեյսբուք սոցցանցը (Facebook.com) մոտավորապես արժի 571’601’011.00 ԱՄՆ դոլլար` կես միլիարդից ավել: 
Odnoklassnik-ը մոտ 16’795’185.00 ԱՄՆ դոլլար արժի 
Հայ Առաքելական Եկեղեցու Քահանա Տեր Համբարձումի Ter-hambardzum.do.am կայքը արժի մոտ 1’530.00 ԱՄՆ դոլլար 
Գուգլ որոնողական համակարգը իր Google.com կայքով հատում է մեկ միլիարդի սահմանը` կազմում է մոտ 1’133’201’006.00 ԱՄՆ դոլլար 

Ըստ նույն mysitecost.ru կայքերի վերջին օրերում աղմուկ հանած, հայաստանի am տիրությում ամենաթանկը համարվող Instagr.am կայքը արժի մոտ 3’497’168.00 ԱՄՆ դոլլար: 
Հիշեցնեմ որ օրեր առաջ տեղեկություն է տարածվել նրա մասին որ Ֆեյսբուքի (Facebook.com) հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգը գնել է mysitecost.ru կայքը մեկ միլիարդ դոլլար գումարով: 

Պարզ է դառնում, որ mysitecost-ը ճիշտ ցույց չի տալիս կայքերի գները` իրական գնից մի քանի անգամ ավելի ցածր է գնահատում: 

Այդպիսի գնահատողական համակարգերը հաշվի են առնում կայքերի արդյունքները կատալոգներում, ռեյթինգներում, հաճախականությունը կայքի մեջ, կայքի «բաղադրության» չափսը, էջերի քանակը… 
Ի դեպ` այդպիսի կազմակերպությունները կայքի նյութերը գնահատելիս չափում են նյութերի քանակը` սիմվոլների թիվը, իսկ նյութի գիտական կամ գեղարվեստական արժեքները չեն հաշվում` չեն գնահատում: Թե որքանով է այս կամ այն նյութը օգուտ բերում հանրությանը եւ օգտատերերին` համակարգերը որոշել չեն կարող: Նյութի գինը` հաճախ դժվարությամբ են որոշում նույնիսկ տվյալ ոլորտի մասնագետները, իսկ համակարգիչները իրնքնուրույն չեն կարող «որոշել» սիմոլների հավաքածուների գները` նշանակությունները, հարգը, գեղարվեստական կամ գիտական արժեքները… 

Օրինակ`. Ո՞րքան արժի Մեծ Եղեռնի մասին պատմող մի նյութը, կամ որքան արժի «Սումգայիթյան» ոճրագործություններից մեկի մասին պատմող մի քրգործ: Շատ-շատ թանկ են` կյանքեր արժեն` վրեժներ… 

Իմ բլոգը, որը իմ անձնական գրառումների հավաքածուն է, որոնց վրա չարչարվել եմ, կյանք եմ դրել… ի՞նչ արժեն: Ծատ չէ… միգուցեեւ որոշների համար ոչ մի բան չեն նշանակում, բայց ինձ համար շատ բան են նշանակում` թեկուզ նրա համար, որ եդքան ժամանակ եմ ծաղսել, տեսողություն եմ փչացրել: 

Չեմ ծախի: Բլոգը պատրաստել եմ նրա համար, որ անեմ իմ անելիքը ու ասելիքը ասեմ, քանի որ ունեմ ասելիք… եւ դա փողի դիմաց չեմ տա ուրիշին: 

Յուրաքանչյուր անձ, ով նույնպես ունի ասելիք եւ անելիք կարող է միանալ իմ «Բլոգերների դպրոց»-ին, որի դասնթացներից հետ կկարողանա ստեղծել իր բլոգը` իր ձեւով, իր ոճով… 

Հիշեցնեմ`. 
Արարատյան Հայրապետական թեմի Սբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու «Արարատ» հոգեւոր միությունը կազմակերպում է բլոգերների պատրաստման երկամսյա խորացված դասընթացներ: 

Խմբի պարապմունքները կնթանան «Արարատ» միության նորագույն տեխնիկայով եւ համակարգիչներով հագեցված, ժամանակակից եւ հարմարավետ լսարանում: 

Դասընթացն իր մեջ ներառում է նաեւ` տեսաֆիլմերի դիտումներ, սեմինար-քննարկումներ, անհատական եւ խմբակային առաջադրանքներ, on-line տնային հանձնարարություններ, հանդիպումներ հայտնի մարդկանց` ԶԼՄ-ի ու ռադիոկապի ոլորտների մասնագետների հետ: 

Ուսումնառության ընթացքում սաները «Արարատ» հոգեւոր միության անդամների հետ միասին ուխտագնացությունների, երթերի եւ մի շարք այլ նախաձեռնությունների մասնակցելու հնարավորություն կստանան: 

Մանրամասն տեղեկանալու եւ գրանցվելու համար 
Գրել info@ararat-miutyun.am էլ. հասցեին 
Զանգահարել (010)-58-17-14 միության գրասենյակ, կամ 
Այցելել Մաշտոց 1, բն 2, / Սբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ 

Շտապեք` շուտով ընդուներությունը կավարտվի` դասերը կսկսեն:

Միգուցե դուք վաճառեք ձեր բլոգը: Կարող է «Բլոգ սարքող ծախող» դառնաք` ձեր իրավունքն է: Դուք գիտեք… 

Էս էլ իմ մեքենան է` իմ բլոգում: Ինչպես ասում են` «Մաշնա» :Ճ

Բաժինը` WEB-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ | 562-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | պիտակներ Hayk Amo Kessbski, Black-blog, Hayk Kiseblyan, Kessab | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ԱՊՐԻԼ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.