«ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ՏԵՂ ԷԻՆՔ ԳՆԱՑԵԼ…. - 7 December 2011 - ԲԼՈԳ - HAYK KISEBLYAN'S BLOG / black-blog
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog
free counters
Գլխավոր էջ » 2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 7 » «ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ՏԵՂ ԷԻՆՔ ԳՆԱՑԵԼ….
01.52.00
«ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ՏԵՂ ԷԻՆՔ ԳՆԱՑԵԼ….
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 

-Բարեւ ձեզ: Լսու՞մ եք: 
-Այո… 
-Մենք Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միությունից ենք: Ձեր մոտ ենք գալիս… Դիմավորեք մեզ… 
 Այսպիսի անակնկալ հեռախոսազանգեր են ստանում մանկատները եւ գիշերոթիկնոերը Արարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) «Արարատ» միությունից: Հաճախ հենց միության երիտասարդներն են ինչ-որ բարեգործական միջոցառումներ նախաձեռնում, միության աջակից-բարերարներն էլ օգնում են նրանց, մեկ-մեկ էլ սովորական քաղաքացիները… 
 Այսպիսի մի նախաձեռննություն էլ ծնունդ առավ Դեկտեմբերի 6–ի առավոտյան` միության աջակից-բարերարներներից մեկի առաջնեկի ծննդյան հետ միաժամանակ: 

 Բարերարները իրենց ուրախությունը գիշերոթիկների սաների հետ կիսելու ուխտ ունեին, որին լծակցեցին նաեւ «Արարատ»-ի երիտասարդները: 
 ԱՀԹ «Արարատ» միության հոգեւոր առաջնորդի ձեռամբ օրհնված մատաղը երեք մեծ կապոցներով բաժանվեց երեխաների խնամքով եւ կրթությամբ զբաղվող երեք հատուկ հիմնեակների միջեւ: 

 «Արարատ»-ի երիտասարդների առաջին խումբը ուղեւորվեց Նուբարաշեն` այսցելեց այնտեղի մանկատներից երկուսին: 
Միքանի երիտասարդներ էլ այցելեց Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան N14 հատուկ դպրոց: 
 Այցի ժամին` հատուկ դպրոցի ճաշարանում հենց ճաշին էին պատրաստվում, իսկ երեխաները դասապատրաստման աշխատանքներով էին զբաղված: «Արարատի» անդամները հատուկ դպրոցի ղեկավարների ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, շփվեցին երեխաների հետ: 
Ես` տարրական դասարանի աշակերտներից մեկի նկարչության տետրը ստուգեցի` միքանի դիտողություններ արեցի ու հորդորեցի, որ ավելի լավ աշխատեն: Մյուս այցի ժամանակ ստուգելու եմ հաա… 
Բարձր դասարանների տղաներից մեկը ասմունքեց եւ երգեց մեզ համար` այն էլ ու՞մ մոտ` մեր Ամոկի: Տղան բացարձակ չգիտեր, որ մեր Ամոկը Ջազ-քոլեջի սան է: Անկախ նրանից, որ «Արարատ» միության Ամոկը Ջազ-քոլեջում համարյա թե դասի չի գնում, միեւնունյն է` առաջատար ուսանողուհիներից է` նա տաղանդաշատ երգչուհի է եւ եթե «աչքաթող» չանի` մեծ ապագա կունենա: 
Ինչ էր ասածս` 
 Մեր Ամոկը արժանապատիվ պատասխան տվեց` այն էլ երկու ժանրերով` դասական եւ ժողովրդական… 
 Վերջում` «Արարատցիներով» հրաժեշտ տվեցինք սաներին եւ աշխատողներին ու գնացինք… 

 Հ.Գ. 
 Ամոկը կպած` հատուկ դպրոցի թաղարային ծաղիկներից էր ուզում պոկել, տանել…
 Հազիվ հետ պահեցի` ասացի, որ ընկերս ծաղիկների խանութ ունի ու ես նրան այդ ծաղիկից կնվիրեմ: Այո այո… կնվիրեմ Ամոկսս

Բաժինը` ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ | 75-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Name *:
Email:
Code *:



«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԿԻՐԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031


-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Total of answers: 324
drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
/ 12-05-24 / 21.48.23 / Welcome Guest / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Hosted by uCoz