Գլխավոր էջ » 2013 » ՀՈՒԼԻՍ » 25 » ՀԱՂԹԵԼՈՎ` ԽՆԱՅԱԾ ՓՈՂԻՑ ԲԱՑԻ, ՆԱԵՎ ԱՅԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՆՔ
20.01.48
ՀԱՂԹԵԼՈՎ` ԽՆԱՅԱԾ ՓՈՂԻՑ ԲԱՑԻ, ՆԱԵՎ ԱՅԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՆՔ
Երևանցի երիտասարդների ջանքերով քաղաքային տրանսպրտի 150 դարձած ուղեվարձը կրկին դարձավ 100` նախկինի պես:
Ժամանակն է արդեն ամփոփելու բազմապիսի ակցիաների արդյունքերը, գնահատել ձեռքբերումներն ու շարժվել առաջ…:
Հատկանշական է, որ հաղթելով` խնայված փողից բացի շատ լավ ձեռզբերումներ ունեցանք` կատարեցինք լավ, դրական ու նաև ոչ այդքան հաճելի մի շարք բացահայտումներ, որոնք ի վերջո` բոլորն էլ դրական արդյունքներ են, քանզի նույնիսկ երբ որ իմանում ենք մի վատ և բացասական երևույթի մասին` դա օգնում է դասեր քաղելուն և համապատասխան վերաբերմունք դրսևորելուն տվյալ երևույթի նկատմամբ:
Ձեռք բերեցինք նոր ընկերներ, տեսանք բարի և անկաշկանդ մարդկանց, տեսանք նաև նույնիսկ դրական բանից քաշվող և կաշկանդված հայ մարդկանց, բացահայտեցինք լավ և վատ «շոֆեռներին»` ագրեսիվ և վտանգավոր վարորդներին, շահամոլ վարորդներին, մորթեպաշտ վարորդներին, ինքնասիրահարված և միայն իրենց գրպանի մասին մտածող եսասեր վարորդներին, ինչպես նաև բացահայտեցին լավ և բարի վարորդների, ազգասեր, հայրենասեր, մարդասեր վարորդների:
Մարդասիրություն` դա երևույթ է երբ որ քո սեփական շահը մի կողմ դնելով, ռիսկի ենթարկելով քո «աշխատանքը» աջակցում էս քո քաղաքացիներին:
Կարեկցանքը` զգացմունք է, որը երբեք «խաղազ պայմաններում» կարող է և չտենեք և իրականում չիմանաք, թե ով ով է:
Այսպիսի իրավիճակներում` սոցիալական բողոքի ալիքի մեջ, արտակարգ իրավիճակներում, պատերազմենրում և աղետների ժամանակ է ի հայտ գալիս այս բանը` հասարակությունը ֆիլտրվում է` զտվում և միայն այս պահերին է ձեզ համար պարզ դառնում, թե ձեր կողքին կանգնածներից` ձեր շրջապատից, ո՞վ ո՞վ է իրականում:
Մաղթում եմ որպեսզի բոլորս դասեր քաղենք կատարվածից: Հիշենք այս «զտումը», հիշենք թե ո՞վ ինչպես իրեն դրսևորեց այս օրերին, կատարենք մեր վերլուծությունները: Եվ եկեք այսուհետ յուրաքանչյուրին` յուրաքանչյուր ընկերոջ, յուրաքանչյուր վարորդի, յուրաքանչյուր քաղաքական գործիչի և պարզապես անցորդի ցույց տանք համապատասխան և իրեն արժանի վերաբերմունքը: