|/ 24-04-26 / 10.04.53 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ԱՊՐԻԼ » 26 » «ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ» ՆՅՈՒԹԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾՎԵԼ ՀԱՄԱՑԱՆԿՈՒՄ
18.17.31
«ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ» ՆՅՈՒԹԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾՎԵԼ ՀԱՄԱՑԱՆԿՈՒՄ
ՈՐՈՇ «ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ՀԱՅԸ ԵՎ ԹՈՒՐՔԸ ՄԵԿ ԵՆ… 

Ռուս ազգայնական «Նեոհեթանոս» ներկայացոզ մի շարք խմբավորումներ շաունակում են կովկազցիների դեմ պայքար քարոզող նյութեր տարածել: Նյութերի մեծ մասը` տարածվում է նաեւ համացանցով: Քարոզչական նյութերի մեջ առկա են սլավոնական արտաքինով մի շարք մարդկանց լուսանկարներ, որոնց տակ գրված է թե ինչպես են «այս կամ այն տեսակի» կովկազցիները տանջել, չարչարել, բռնաբարել ու սպանել նրանց: 

Անցյալ տարվա ընթացքում ՌԴ-ում եղած մի քանի «Ազգայնամոլական» պոռթկումների արդյունքում լուրջ բախումներ եղան ՌԴ իրավապահ մարմինների եւ ազգայնամոլների միջեւ, որից հետո նրանց քարոզչամեքենան զսպվեց: Նմանատիպ նյութերը արգելվեցին, սակայն պարզվում է որ չվերացան: 
Նման նյութերը այսօր համացանցում չեն տարածում բաց կերպով, բայց նրանք կան «Փակ խմբերում» ` սոցիալական կայքերի մեջ: 

Սոցցանցերից մեկում հանդիպեցի մի երիտասարդ ռուսի, որը իր «լուսանկարների հավաքածուն» ի ցույց էր դրել… 
Աչքի ընկավ մի դեռատի աղջկա լուսանկար, որի տակ գրված էր,- «Սպանված է եւ բռնաբարված է հայերի կողմից»: Տեսացածիցս հետո արդեն մյուս լուսանկարներին, գրություններին եւ թողնված մեկնաբանություններին չանդրադառնալ չեի կարող: «Բարեբախտաբար» կոնկրետ հայերին ուղղված այլ բան չգտա: Մնացյալի մեջ ամենաուշագրավը «քոմենթներն» էին: Թվում էր թե ՌԴ քաղաքացիները եւ սոցցանցի այլ օգտատերերը, որոնք նույնպես տեսնում էին այդ (դեռ բաց) ֆոտոալբոմի լուսանկարները պիտի բողոքեին` սակայն «ժողովրդի» բողոքը հիմնականում այն էր, որ «երիտասարդը» նմանատիպ լուսանկարները պետք է միայն «Փակ պրոֆիլի մեջ» ցուցադրի կամ էլ «Փակ ալբոմի» մեջ: 

Ցանկացա կրկնօրինակել ռեդատի աղջկա եւ «հայերի» մասին լուսանկարը, բայց այդ ժամանակ արդեն իմ մուտքը արգելափակվեց, քանի որ «օգտատերը» փակեց պրոֆիլը, սակայն ես հիշեցի աղջկա անունը եւ ազգանունը: 

Ցանցի մեջ որոնման արդյունքում պարզեցի` այդպիսի աղջիկ (որի տվյալները չեմ հրապարակում) իրոք որ եղել է, եւ սպանվել է, բայց ոչ թե հայերի կողմից, այլ ինչ որ «ասիացիների», որոնք հայտնաբերված են, կալանավորված եւ արդեն վաղուց կրում են իրենց հասանելիք պատիժը: Դեպքն էլ բնականաբար նոր չեր տեղի ունեցել:

Բաժինը` WEB-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ | 820-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ԱՊՐԻԼ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.