|/ 17-11-18 / 11.21.51 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ԱՊՐԻԼ » 27 » BLOGGER-ՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
15.16.05
BLOGGER-ՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 

Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգեւոր միությունը (Ք. Երեւան) վերսկսում է «Բլոգերների դպրոց»-ի ընդունելությունը: 
Դասընթացը տեւելու է երկու ամիս: Դասերը կլինեն հինգշաբթի եւ կիրակի օրերին` 15:00-ից 17:00-ը: 
Հիշեցնենք` դասընթացը ներառում է նաեւ` տեսաֆիլմերի դիտումներ, սեմինար-քննարկումներ, անհատական եւ խմբակային առաջադրանքներ, on-line տնային հանձնարարություններ, հանդիպումներ հայտնի մարդկանց` ԶԼՄ-ի ու ռադիոկապի ոլորտների մասնագետների հետ: 

Մանրամասներին տեղեկանալու եւ գրանցվելու համար` 
Գրել info@ararat-miutyun.am էլ. հասցեին, 
Զանգահարել (010)-58-17-14 
Կամ այցելել Մաշտոց 1, բն 2, / Սբ. Սարգիս եկեղեցու հարեւանությամբ: 


Իդեպ`. ԱՀԹ Սբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգեւոր միության «Բլոգերների դպրոց» նախաձեռնությունը իր ընդունելության փուլը վերսկսելու մի շարք առիթներ ունի: Մենք առաջինն ենք ու շարունակելու ենք մնալ միակը: 

Նախ` այսօր կան մի շարք կազմակերպություններ, որոնք մեկ կամ մի քանի «օրյա» սեմինարներ են անց կացնում ոլորտի մասին, որոնք արդյունավետ չեն, որից բացի հանդիսանում են «աննախադեպ թալան», քանի որ ընդհանուր առմամբ մի քանի ժամ տեւող նյութի դիմաց մեծ վճար են պահանջում: 

Երկրորդը` կան մի շարք «էժան» կազմակերպություններ, որոնք դասնթացներ ունեն, բայց բլոգգինգ-ի մասին չե, այլ հարակից ինչ-որ «Կոնպյուտերային» բաների… բայց այսպիսի «խմբակներում» շատ հաճախ հին համակարգիչներով են վարում դասապրոցեսը, հաճախ մի համակարգչին երկու-երեք ուսանող է «բաժին ընկնում» միաժամանակ: 

Մենք` ունենք մի շարք առավելություններ: «Արարատ» միությունը ունի շատ աջակից-բարերարներ, որոնք հոգում են շատ ծաղսեր: Նրանց միջոցով լսարանը ունի ժամանակակից, նոր համակարգիչներ, գույք եւ այլ տեխնիկա: Նմանատիպ այլ խմբերում` համարժեք գույքի, տեխնիկայի եւ լսարանի առկայությամբ դասնթացների երկամսյա վճարը 50 000–ից ավելին կլինի: Մենք այսօր ունենք այն հնարավորությունները, որ կարող ենք դասընտացները անց կացնել անհամեմատ ավելի ցածր գումարով, որը սիմվոլիկ գումար է` անդամավճարի նման: 

Ոչ մի այլ տեղ նման բան չկա: Հետագայում` եթե «Բլոգերների դպրոց»-լինի մեկ այլ տեղ` ինք-որ ԲՈՒՀ-ի կից, այսպիսի հնարավորություն էլ չի լինի: Շտապեք… 


ՀԳ 
Հավելեմ` Ուսումնառության ընթացքում սաները «Արարատ» հոգեւոր միության անդամների հետ միասին ուխտագնացությունների, երթերի եւ մի շարք այլ նախաձեռնությունների մասնակցելու հնարավորություն էլ կստանան:

Բաժինը` ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ | 483-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ԱՊՐԻԼ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.