|/ 24-04-19 / 10.44.47 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2013 » ՀՈՒԼԻՍ » 24 » 150 ԴՐԱՄ ՈՒՂԵՎՈՐԱՎԱՐՁԻՆ ԴԵՄ ԵՎ FREE CAR ԱԿՑԻԱՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՓ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ (ՖՈՏՈՇԱՐՔ)
21.02.18
150 ԴՐԱՄ ՈՒՂԵՎՈՐԱՎԱՐՁԻՆ ԴԵՄ ԵՎ FREE CAR ԱԿՑԻԱՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՓ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ (ՖՈՏՈՇԱՐՔ)
Երևանի կանգառներում մարդիկ շատանում են, երթուղայիններում և ավտոբուսներում` քչանում: Կանգառներում երթուղայինի սպասող քաղաքացիներից զատ, կանգնած են նաև 150 դրամ ուղեվարձի դեմ բողոքող երիտասարդներ, ովքեր հորդորում են մարդկանց չվճարել 150, իսկ վարորդներին` չվերցնել ավելի շատ, գործադուլ անել և միանալ իրենց: 
Հատկանշական է, որ շատանում են «Ֆրի քար» ակցիայի շրջանակներում ուղեկից քաղաքակիներին իրենց հետ վերցնող և ձրիաբար տեղափոխող մարդկանց թիվը, ովքեր դա անում են իրենց սեփական ավտոմեքենաներով և նույնիսկ տաքսիներով: 

Հայաստանում` մասնավորապես Երևանում ձևավորվում է նոր տեսակի քաղաքացիական հասարակություն, որը ընդունակ է միասնաբար գործել և ծառայել մի նպատակի` ընդհանուր շահին` հեռու մնալով այս կամ այն կուսակցության, կամ հասարակական կառույցի շահերը պաշտպանելուց, կամ «դեմքը» պահելուց…: Մնում է միայն թույլ չտալ, որպեսզի հայ երիտասարդների ազնիվ զգացմունքները շահագործեն և օգտագործեն ինչ-որ այլ շահերի մեջ: 

Ակցիայի բոլոր մասնակիցներին` հաջողություն եմ մաղթում: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այն` ցանկանում եմ որ ստեղծված ջերմ ընկերական մթնոլորտը և միասնականությունը պահպանվի: 

Կցանկանայի որ «Ֆրի քար» ակցիան լիներ շարունակական և չավարտվեր: 

ՎԱՐՈՐԴՆԵՐ ովքեր որ չեն միացել ակցիային` թող միանան: Ձեզ ոչ մի բան չի պատահի, եթե ձեր մեքենայով միայնակ երթևեկելու փոխարեն մի քանի հոգու ևս տանենք ձեզ հետ` նրանց ովքեր ձեր նույն ճանապարհով գնացող երթուղայինին են սպասում: Արդյունքում մարդիկ կխնայեն մի քանի դրամ, մի քիչ ևս չեն հարստացնի հաստափոր գծատերերին, որից բացի` կստանաք զուտ մարդկային, ընկերական նոր փոխհարաբերություններ և նոր կապեր ձեռք բերելու հնարավորություն: 

Հ.Գ. կանգառում կանգնած հետևում էի, թե ինչպես էին մեկը մյուսի հետևից մոտենում մարդատար մեքենաները, և իրենց հետ նույն ուղղով գնալուն սպասող քաղաքացիներին հորդորում նստել և գնալ իրենց հետ` անվճար, իսկ քաղաքացիները` մնում էին քարացած, կաշկանդված և նույն տեղում պապանծված կանգնած: 
Այս կաշկանդվածությունը և վախը մարդկանց միջից վերացնել է պետք: Կաշկանդվածություն, որը մարդկանց հեռվացնում է իրարից, իսկ լավ ու բարի բաները դարձնում խորթ ու անհավատալի:



Բաժինը` ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ | 1497-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | պիտակներ 150 dram, keseblyan, Black-blog, kiseblyan, Hayk, 10 dram, Free car, Armenia, free car armania, Hayk Kiseblyan | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՀՈՒԼԻՍ 2013  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.