Պարզվեց`.
Իմ Musaler.clan.su ցեղասպանությունների դեմ պայքարող ռուսալեզու կայքը գնահատվեց մոտ 325 ԱՄՆ դոլլար
Իմ Musaler.do.am հայալեզու լրատվական կայքը արժի մոտ 324.00 ԱՄՆ դոլլար
Իսկ Black-blog.clan.su բլոգիս գինը մոտավորապես 1’064.00 ԱՄՆ դոլլար է
Ֆեյսբուք սոցցանցը (Facebook.com) մոտավորապես արժի 571’601’011.00 ԱՄՆ դոլլար` կես միլիարդից ավել:
Odnoklassnik-ը մոտ 16’795’185.00 ԱՄՆ դոլլար արժի
Հայ Առաքելական Եկեղեցու Քահանա Տեր Համբարձումի Ter-hambardzum.do.am կայքը արժի մոտ 1’530.00 ԱՄՆ դոլլար
Գուգլ որոնողական համակարգը իր Google.com կայքով հատում է մեկ միլիարդի սահմանը` կազմում է մոտ 1’133’201’006.00 ԱՄՆ դոլլար
Ըստ նույն mysitecost.ru կայքերի վերջին օրերում աղմուկ հանած, հայաստանի am տիրությում ամենաթանկը համարվող Instagr.am կայքը արժի մոտ 3’497’168.00 ԱՄՆ դոլլար: Հիշեցնեմ որ օրեր առաջ տեղեկություն է տարածվել նրա մասին որ Ֆեյսբուքի (Facebook.com) հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգը գնել է mysitecost.ru կայքը մեկ միլիարդ դոլլար գումարով:
Պարզ է դառնում, որ mysitecost-ը ճիշտ ցույց չի տալիս կայքերի գները` իրական գնից մի քանի անգամ ավելի ցածր է գնահատում:
Այդպիսի գնահատողական համակարգերը հաշվի են առնում կայքերի արդյունքները կատալոգներում, ռեյթինգներում, հաճախականությունը կայքի մեջ, կայքի «բաղադրության» չափսը, էջերի քանակը…
Ի դեպ` այդպիսի կազմակերպությունները կայքի նյութերը գնահատելիս չափում են նյութերի քանակը` սիմվոլների թիվը, իսկ նյութի գիտական կամ գեղարվեստական արժեքները չեն հաշվում` չեն գնահատում: Թե որքանով է այս կամ այն նյութը օգուտ բերում հանրությանը եւ օգտատերերին` համակարգերը որոշել չեն կարող: Նյութի գինը` հաճախ դժվարությամբ են որոշում նույնիսկ տվյալ ոլորտի մասնագետները, իսկ համակարգիչները իրնքնուրույն չեն կարող «որոշել» սիմոլների հավաքածուների գները` նշանակությունները, հարգը, գեղարվեստական կամ գիտական արժեքները…
Օրինակ`. Ո՞րքան արժի Մեծ Եղեռնի մասին պատմող մի նյութը, կամ որքան արժի «Սումգայիթյան» ոճրագործություններից մեկի մասին պատմող մի քրգործ: Շատ-շատ թանկ են` կյանքեր արժեն` վրեժներ…
Իմ բլոգը, որը իմ անձնական գրառումների հավաքածուն է, որոնց վրա չարչարվել եմ, կյանք եմ դրել… ի՞նչ արժեն: Ծատ չէ… միգուցեեւ որոշների համար ոչ մի բան չեն նշանակում, բայց ինձ համար շատ բան են նշանակում` թեկուզ նրա համար, որ եդքան ժամանակ եմ ծաղսել, տեսողություն եմ փչացրել:
Չեմ ծախի: Բլոգը պատրաստել եմ նրա համար, որ անեմ իմ անելիքը ու ասելիքը ասեմ, քանի որ ունեմ ասելիք… եւ դա փողի դիմաց չեմ տա ուրիշին:
Յուրաքանչյուր անձ, ով նույնպես ունի ասելիք եւ անելիք կարող է միանալ իմ «Բլոգերների դպրոց»-ին, որի դասնթացներից հետ կկարողանա ստեղծել իր բլոգը` իր ձեւով, իր ոճով…
Հիշեցնեմ`. Արարատյան Հայրապետական թեմի Սբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու «Արարատ» հոգեւոր միությունը կազմակերպում է բլոգերների պատրաստման երկամսյա խորացված դասընթացներ:
Խմբի պարապմունքները կնթանան «Արարատ» միության նորագույն տեխնիկայով եւ համակարգիչներով հագեցված, ժամանակակից եւ հարմարավետ լսարանում:
Դասընթացն իր մեջ ներառում է նաեւ` տեսաֆիլմերի դիտումներ, սեմինար-քննարկումներ, անհատական եւ խմբակային առաջադրանքներ, on-line տնային հանձնարարություններ, հանդիպումներ հայտնի մարդկանց` ԶԼՄ-ի ու ռադիոկապի ոլորտների մասնագետների հետ:
Ուսումնառության ընթացքում սաները «Արարատ» հոգեւոր միության անդամների հետ միասին ուխտագնացությունների, երթերի եւ մի շարք այլ նախաձեռնությունների մասնակցելու հնարավորություն կստանան:
Մանրամասն տեղեկանալու եւ գրանցվելու համար
Գրել info@ararat-miutyun.am էլ. հասցեին
Զանգահարել (010)-58-17-14 միության գրասենյակ, կամ
Այցելել Մաշտոց 1, բն 2, / Սբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ
Շտապեք` շուտով ընդուներությունը կավարտվի` դասերը կսկսեն:
Միգուցե դուք վաճառեք ձեր բլոգը: Կարող է «Բլոգ սարքող ծախող» դառնաք` ձեր իրավունքն է: Դուք գիտեք…
Էս էլ իմ մեքենան է` իմ բլոգում: Ինչպես ասում են` «Մաշնա» :Ճ