|/ 24-11-21 / 23.23.24 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ՄԱՐՏ » 8 » ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԵՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՎՐԱ
21.08.20
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԵՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՎՐԱ
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՅՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ` ՔԱՆԻ ԴԵՌ ԴԱ ՉԵՆ ՀԱՍՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ 

Մարտի 6-ի երեկոյան «Հանուն Հայաստանի դեմ պայքարի» միավորված ադրբեջանական հաքերական խմբավորումներից երկու առաջատար անդամ հարձակում են գործել եւ կոտրել են Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական www.araratian-tem.am կայքը: Հարձակման արդյունքում` կայքի նախկին բաժինները դարձան անհասանելի, իսկ փոխարենը այցելուները տեսնում էին անգլերենով գրված հակահայկական նյութեր ու նկարներ, որոնց ներքեւում` տեղադրված էին մի շարք տեսանյութեր` ադրբեջանական բանակի «հզորության» մասին եւ «Խոջալուի» մասին: 

Ցանցահենները գաղտնի մնալու համար խուսափել են իրենց սերվերներից ու կայքերից նկարներ եւ տեքստեր հղղելուց, փոխարենը օգտագործելով «չեզոք» կողմի մի ռուսալեզու կայք: Նրանք նաեւ խուսափել են «երկար կոդեր» կիրառելուց եւ ավելի բարդ ծրագրավորման եղանակներից, որի փոխարեն նրանք նախորոք պատրաստել են սեւ ֆոն ունեցող երկու մեծ նկարներ, որոնց վրա տեղադրված են փոքր չափսի նկարները, լոգոները եւ գրությունները: Արդյունքում` երկու մեծ նկարով նրանք փոխարինել են մի քանի նկարների կոդերի տեղադրումը, տեքստերի տեղադրումը եւ ձեւավորումը: Երկու նկարները նախապես ներբեռնվել են «ռուսական» կայք որտեղից էլ հետագայում հղղվել են araratian-tem.am: Խնայվել է շատ թանկարժեք ժամանակը, երկար ու բարդ կոդերի փոխարեն էլ կիրառել են երկու կարճը: 
Շատ կարճ ժամանակահատվածում նրանց հաջողվել է տիրանալ կայքին, սակայն լիովին անհայտ մնալ նրանց չի հաջողվել, քանի որ նրանց տեղադրածի մեջ կաին նաեւ բազմաթիվ տեսաֆիլմեր «Յութուբ»-ից, որտեղից արդեն երեւում է թէ ովքեր են նրանց համակիրները, նրանց կայքերը, էլ. Հասցեները… 
Կայքի զավթումից ընդամենը մի քանի ժամ հետո հայկական կողմին հաջողվեց վերանվաճել այն: Սկսվեցին վերականգնողական աշխատանքները: Տվյալ պահին արդեն կայքը լիովին վերականգնված է: 

 Հետագայում նման միջադեպերից խուսափելու համար հայալեզու կայքեր եւ .am տիրույթում գործող կայքեր ունեցողներին խորհուրդ ենք տալիս բարձրացնել կայքերի անվտանգությունը, կիրառել ավելի բարդ login-ներ եւ գաղտնաբառեր, իսկ տեխնիկական հարցերի համար նախատեսված էլ. հասցեները չկիրառել այլ նպատակներով եւ չփոխանցել ուրիշների: 



ՀԳ 
Ադրբեջանական հաքերները օր ու գիշեր որոնում եւ ստուգում են մեր կայքերի ամրությունը հույսով, որ ավելի «անտեր» ու թույլ պաշտպանված կայք կգտնեն:

Բաժինը` WEB-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ | 819-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՄԱՐՏ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.