ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Ուշադրություն` աշխարհի լավագույն գիտնականները, համառ աշխատանքների և մի շարք փորձերի միջոցով վերջապես կարողացան բացահայտել այն ուղին, որի միջոցով բոլոր աղջիկներն արդեն կարող են մեկընդմիշտ բացահայտել, թե ի՞նչ կարծիք ունեն իրենց շրջապատի տղաներն իրենց մասին և, թե ո՞վքեր են այդ տղաներն իրականում:
Գիտնականների գյուտը աշխատեց չափազանց մեծ ճշտությամբ, և արդեն սկսում է մեծ տարածում գտնել զարգացած երկրներում:
Շլացուցիչ գյուտը հայ աղջիկներին տրամադրելու նպատակով` ներկայացնում եմ ձեզ թարգմանած և հայաֆիկացված տարբերակը:
Ներքոհիշյակ հանձնարարականները կատարելով` աղջիկները կարող են մեկընդմիշտ լուծել խնդիրը` հասկանալ, թե «Ֆեյսբուքում», «Օդնոյում», կամ այլ սոցցանցելում` ի՞նչպիսին են նրանց ընկեր տղաներն իրականում: Թեստը ցույց է տալիս ցանկացած տիպի տղայի խուժանության մակարդակ` 99,025 տոկոսի ճշտությամբ:
Քայլ1. Ուղևորվում եք մոտակա խանութ և գնում 1 հատ ալ կարմիր Стринг տեսակի կանացի ներքնազգեստ (փոքր չափսի): Քայլ 2. Գնում եք մեկ կարճագույն «Շորտիկ», կամ «մինիյուբկա», որը լինի թափանցող և մուգ գույնի:
![](http://black-blog.clan.su/SOCIAL/popka.jpeg) Քայլ 3. Վերոնշյալ 2 քայլերը կատարելուց հետո` այդ երկու հագուստները կրելով, լուսանկարում եք ինքներդ ձեզ` (մեջքանց) կանգնելով հայելու առաջ: Լուսանկարը պետք է լինի «ներգևից վերև» տեսակի, բայց կողքից` ընդգծելով կոնքերը, բայց ցուցադրելով նաև լուսանկարողի` այսինքն ձեր դեմքը: Քայլ 3 ա. Հիշեք, որ լուսանկարվել կարող եք և´ լուսանկարչական խցիկներով, և բջջային հեռախոսներով` ցանկարի է «Սամսունգ», կամ «Այֆոն»: Քայլ 4. Լուսանկարը տեղադրում եք սոցցանցում և միանգամից` ստացած «Շեյրերի», մեկնաբանությունների և անձնական նամակների շնորհիվ պարզում, թե ով է խուժան, և ձեր շրջապատի տղաներից ովքեր են այլանդակ…:
|