ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀՐԱՇՔ ՉԿԱ
Մի օր երկու ուխտավոր մոտեցան վանահորը և հարցրեցին. - «Սրբազա՜ն Հայր, մեզ հրաշք ցույց տուր: Ասա` ո՞րտեղ տեսնենք, որ ամրանանք մեր հավատքի մեջ…»:
Սրբազանն ասաց. - «գնացե´ք, շրջե´ք աշխարհով: Եթե ազնիվ հոգով, մաքուր սրտով, համեստ և արդար մի մարդ տեսնեք, իմացեք, որ դուք հրաշք տեսաք: Աշխարհի վրա այդպիսի մարդ հանդիպելուց ավելի մեծ հրաշք չկա»:
Հ.Գ.Առակս նվիրվում է մի հրաշք մարդու, որին ես տեսել եմ...
|