|/ 23-03-21 / 20.34.30 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2013 » ՄԱՐՏ » 15 » ԱՐԱՄԵ, ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԵՎ ՍԵՔՍ. ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ԲԱՆԵՐԸ GOOGLE-ՈՒՄ
00.57.36
ԱՐԱՄԵ, ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԵՎ ՍԵՔՍ. ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ԲԱՆԵՐԸ GOOGLE-ՈՒՄ
ԶԱՎԵՇՏԱԼԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ 

Արդեն եկել է ժամանակն ամփոփելու 2012 թվականում հայերի կիբերակտիվության ստատիստիկ տվյալները: Այդ ամենի մասին ստույգ պատկերացում կազմելու հնարավորություն են տալիս Գուգլը, Ֆեյսբուքը, Յանդեքսը, և այլ պորտալներ, որոնք ունեն անալիտիկայի համակարգեր: 

Տարեմուտի ցուցանիշներով` ամենափնտրված բաների շարքում տոկոսային աճով ամենաբարձրն են «Դալմա գարդենը», «Հելլոուինը» և «Պոկեր եյ-եմը»: 

Իրականում` այս երեքի ռեյթինգային աճը ստեղծվել է միայն տարեվերջում և կրել է միայն սեզոնային բնույթ, որից բացի` «Դալմա գարդենը» և «Պոկեր եյ-եմը» նախկինում գոյություն էլ չեն ունեցել և ընդհանրապես հայտնվել են միայն տարվա երրորդ քարորդում: 

Կարգին սերիալը` կարգին անկումից հետո` վերականգնում է իր դիրքերը: 
Ռեյթինգներում գոյություն ունեցող միակ «խելացի» բանը` դա «Վինդոուս 8» ծրագիրն է, որի մասին սակայն կրկին կարելի է ասել, որ հետաքրքրությունը կրում է սեզոնային բնույթ: 

Զավեշտալի է` միաժամանակ ծիծաղի և լացի առիթ է տալիս այն փաստը, որ աճել են «Օդնոկլասնիկի» կայքը գուգլում որոնողները: 
Իրականում` բանն այն է, որ «Օդնոկլասնիկի» կայքի անունը գրվում է երկու «ս»-ով, իսկ սխալ գրողները` հայտնվում են գուգլում…: 

Տարվա ողջ կտրվածքով անդադար աճելով գրեթե իրար չենզիչել «Արամեն» և «Միհրան ծառուկյանը», սակայն վերջինը տարվա վերջում` հանրահայտ սերիալի ավարտի մասին և սերիալում «ամուսնության» մասին խոսակցություններից և լուրերից հետո` ավելացրեց իր ռեյթինքը: Սակայն` եթե սերիալն իսկապես ավարտվի և Միհրան Ծառուկյանը այլ տեղ չնկարահանվի… նրա ռեյթինգը անմիջապես կիջնի` այդ թվում նաև Գուգլում: 

Հատկանշական է այն փաստը, որ «Միհրան Ծառուկյանից» և «Արամեյից» գրեթե հետ չիմնացել «Սեքսը», որին եթե հավելենք նրա «Պոռնո» տարբերակն ու տեսակ-տեսակ բառակապակցությունները` պարզվում է, որ այն նույնիսկ գերազանցում է նրանց և հավասարվում է նրանց միայն Միհրան Ծառուկյանի և Արամեյի ռեյթինգների ընդհանուր գումարի դեպքում միայն… 

Սեքսը որոնել են հայ աղջիկները: Միամտույթուն կլինի, եթե կարծենք, թե հայ տղաներն են որ երկրպագում են և որոնում են Արամեյին և Միհրան ծառուկյանին որոնողական համակարգերում...: Դրանք աղջիկներ են: Աղջիկներ, որոնք դրան միաժամանակ որոնում են նաև սեքս: 

Հավելեմ նաև` այն փաստը, որ Ֆեյսբուքը ևս վկայում է դա. Ֆեյսբուքում գտնվող հայերի շրջանում գերիշխող սեռատարիքային մեծամասնություն են 18-ից 25 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները: 





Բաժինը` WEB-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ | 1928-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 2.0/1
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՄԱՐՏ 2013  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.