ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
-Բարեւ ձեզ: Լսու՞մ եք: -Այո… -Մենք Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միությունից ենք: Ձեր մոտ ենք գալիս… Դիմավորեք մեզ… Այսպիսի անակնկալ հեռախոսազանգեր են ստանում մանկատները եւ գիշերոթիկնոերը Արարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) «Արարատ» միությունից: Հաճախ հենց միության երիտասարդներն են ինչ-որ բարեգործական միջոցառումներ նախաձեռնում, միության աջակից-բարերարներն էլ օգնում են նրանց, մեկ-մեկ էլ սովորական քաղաքացիները… Այսպիսի մի նախաձեռննություն էլ ծնունդ առավ Դեկտեմբերի 6–ի առավոտյան` միության աջակից-բարերարներներից մեկի առաջնեկի ծննդյան հետ միաժամանակ:
Բարերարները իրենց ուրախությունը գիշերոթիկների սաների հետ կիսելու ուխտ ունեին, որին լծակցեցին նաեւ «Արարատ»-ի երիտասարդները: ԱՀԹ «Արարատ» միության հոգեւոր առաջնորդի ձեռամբ օրհնված մատաղը երեք մեծ կապոցներով բաժանվեց երեխաների խնամքով եւ կրթությամբ զբաղվող երեք հատուկ հիմնեակների միջեւ:
«Արարատ»-ի երիտասարդների առաջին խումբը ուղեւորվեց Նուբարաշեն` այսցելեց այնտեղի մանկատներից երկուսին: Միքանի երիտասարդներ էլ այցելեց Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան N14 հատուկ դպրոց: Այցի ժամին` հատուկ դպրոցի ճաշարանում հենց ճաշին էին պատրաստվում, իսկ երեխաները դասապատրաստման աշխատանքներով էին զբաղված: «Արարատի» անդամները հատուկ դպրոցի ղեկավարների ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, շփվեցին երեխաների հետ: Ես` տարրական դասարանի աշակերտներից մեկի նկարչության տետրը ստուգեցի` միքանի դիտողություններ արեցի ու հորդորեցի, որ ավելի լավ աշխատեն: Մյուս այցի ժամանակ ստուգելու եմ հաա… Բարձր դասարանների տղաներից մեկը ասմունքեց եւ երգեց մեզ համար` այն էլ ու՞մ մոտ` մեր Ամոկի: Տղան բացարձակ չգիտեր, որ մեր Ամոկը Ջազ-քոլեջի սան է: Անկախ նրանից, որ «Արարատ» միության Ամոկը Ջազ-քոլեջում համարյա թե դասի չի գնում, միեւնունյն է` առաջատար ուսանողուհիներից է` նա տաղանդաշատ երգչուհի է եւ եթե «աչքաթող» չանի` մեծ ապագա կունենա: Ինչ էր ասածս` Մեր Ամոկը արժանապատիվ պատասխան տվեց` այն էլ երկու ժանրերով` դասական եւ ժողովրդական… Վերջում` «Արարատցիներով» հրաժեշտ տվեցինք սաներին եւ աշխատողներին ու գնացինք…
Հ.Գ. Ամոկը կպած` հատուկ դպրոցի թաղարային ծաղիկներից էր ուզում պոկել, տանել… Հազիվ հետ պահեցի` ասացի, որ ընկերս ծաղիկների խանութ ունի ու ես նրան այդ ծաղիկից կնվիրեմ: Այո այո… կնվիրեմ Ամոկսս
|