Ես չեմ էլ հասցնում քնեմ մարդավարի... էլ ուր մնաց մեռնեմ :Ճ Վերջին տարին շատ էլ հետաքրքրաշարժ եղավ ինձ համար: Վնասներ, կորուստներ, դավաճանություններ տեսա, ձեռքբերումներ...
Օրինակ` այս օրերին արդեն լրանում է մեր www.desic-denic.info կայքի մեկ ամյակը: Այնպես որ, ով որ ինձ գիտի, կամ փորձ է արել ինձ գտնել` շատ լավ էլ գիտի, որ պարապ չեմ եղել և ոչ էլ ոլորտից դուս եմ եղել: Ցավոք հայկական բլոգոսֆերան կարելի ա ասել, որ չկայացած մեռավ... եթե ճշմարտության աչքերին նայենք և խոստովանենք իրականությունը` այդպես է:
Հիմա արդեն Բլոգային գրառումների տեղը մարդկանց ֆեյսբուքյան պատերն են դառել կարծես: Եվ Աստծուն էլ կարծես պետք է փառք տանք, որ «Ադնակլասնիկ»-ի ստատուսները չեն դառել: Այսպես.... Հայստանում համենայնդեպս այս իրավիճակն է, որ ինչ-որ մեկը իր ֆեյսբուքի պատին գրառում է անում և շատ չանցած դա հայտնվում է Հայաստանի ամենահեղինակավոր կայքերի առաջին էջերում:
Այսինքն` դրա համար, ոչ լրագրող լինել է պետք, ոչ բլոգեր լինել է պետք, ոչ ինչ-որ յուրահատուկ իմացությունների տիրապետել: Մտար ֆեյսբուք, գրեցիր պատիդ վրա և Վսյո: Սա մի կողմից այսպես է թվում, բայց մյուս կողմից էլ ինչ ուզում էս արա, ինչ ուզում ես գրի: Կուզես` էշի պես զռա: Մեկ ա` քո լավ գրառումը պատիցդ չեն վերցնի և այդ «հեղինակավոր» կայքերում չեն տեղադրի, եթե.
Ա. Դա դիտումներ բերող նյութ չի իրենց համար: Բ. Դա դեմ է, կամ չի համապատասխանում իրենց լրատվամիջոցի քաղաքական կուրսին...: Գ. Նրանց լրատվամիջոցը տվյալ պահին մեկ այլ տեղեկատվություն տարածելու վրա է լծված և իրենց քո նյութը պետք չի, եթե չասենք էլ որ խանգարում է, քանի որ, դրանով դու շեղում էս իրենց ուզած լսարանի ուշադրությունը: Դ. Նրանց ինչ-որ բան դուր չի գալիս քո մեջ: Անկարևուր ես երևում, կամ կասկածելի...: Կամ` տեղդ չգիտեն:
Ահա այս կետերին եթե չես համապատասխանում` ուզում ես մեջտեղից կիսվի` դու անուշադրության կմատնվես:
Այսպես Հեշտ չի իրականում: Ամեն մեկի նյութը չեն տեղադրում: Որն էլ որ տեղադրում են, իմացեք` դա նրանց նպատակահարմար է և նրանց շահերին են ծառայացնում և դրա համար են տեղադրում: Ես անձամբ շատ եմ ազգասեր, հայրենասեր և եկեղեցասեր լավ մարդկանց ճանաչում, որոնց գրառումներին հեղինակավոր կայքերը չեն անդրադառնում, կամ էլ հազարից մեկ: Դրա համար էլ կարելի է ասել desic-denic.info կայքը ստեղծվեց, որպեսզի կարողանամ այդ մարդկանց գրառումները և որոշակի այլ նյութեր տեղադրելով շրջանառության մեջ մտցնել: Իրականում` Պսևդոբլոգնյուզ կերպարանք, կամ դրան մոտ բան չստացվեց, ոչ էլ մի կոպեկ փող աշխատեցինք դրանով, բայց ինչն-որ մի բան դուրս եկավ և դեռևս աշխատում ենք: Փորձում ենք մի բան փոխել երկրում:
|