Պարզվում է, որ այս ամենը մեր օրերում պարզապես շոու է` ևս մեկ առիթ, որպեսզի զվարճանքներ կազմակերպող և դրանց հաշվին հարստացող օբեկտները ևս մեկ շանս ձեռք բերեն…:
Համացանցում կրկին հայտնվեցին մի շարք նյութեր և գովազդներ, որոնք կրկին հելլոուինը ներկայացնում են դրական քողի ներքո` կրկին առաջարկելով տոնն անցկացնել այս կամ այն զվարճանքի վայրում:
Մինչ դյուրահավատները սկսում են հավատալ, որ հելլոուին կոչվածը քրիստոնեական տոն է, ավելի բանիմացները փորձում են բացահայտել տոն կոչվածի իրական ծագումը:
wikipedia.org հանրահայտ ինտերնետ-հանրագիտարանը բացահայտ գրում է`, -«տոնը ծագում է հին Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի ավանդույթներից, որոնց պատմությունը սկսվել է ժամանակակից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքներից: Հելոուինը ավանդաբար տոնվում է անգլալեզու երկրներում, սակայն ամերիկանիզացիայի և գլոբալիզացիայի գործընթացների պատճառով տոնի հետ կապվող պարագաները օգտագործելու նորաձևությունը (мода) մուտք գործեց նաև ոչանգլալեզու ԱՊՀ և Եվրոպական երկրներ»:
Մանրամասնենք` «հելլոուինի տոն» կազմակերպելը ինքնին թելադրում է որոշ տոնածիսական պարագաների կիրառություն, ինչպիսիններից են` գանգի տեսք ստացած դդումները, մռայլ հագուստները, մոմերը, սատանանական, դիվական կերպարանքներով դիմակները և այլն: Պարզվում է` որ տոն կոչվածը լավագույն առիթն է նմանատիպ իրերի առք ու վաճառքի համար, իսկ գլոբալիզացիայի ընձեռած շանսերի շնորհիվ նմանօրինակ «բիզնեսները» ներթափանցեցին նաև Հայաստան:
Բոլոր նրանց, ովքեր որ չգիտեին, կամ էլ մոռացել են` հիշեցնենք, որ Հայաստանը Քրիստոնեությունն ընդունած աջին պետությունն է, և մենք բնավ «քրիստոնեական տոն ներմուծելու» կարիքն չունենք` նույնիսկ եթե դա զուտ քրիստոնեական լիներ: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի ժողովուրդները շարունակել են մնալ կռապաշտ-սատանապաշտ և հեթանոս` նույիսկ մինչև 10-րդ դարը: Պարզվում է, որ հելոուինն էլ ոչ զուտ քրիոստոնեական է:
halloween.best-party.ru կայքը գրում է`, - «հին հավատամքի համաձայն` այդ գիշերը բացվում էին հանդերձյալ աշխարհի դռները և դժողքի բնակիչները ներթափանցում էին երկիր: Երեկոյան խարույկներ էին վառվում, և զոհեր էին մատուցվում չար ոգիներին, որպեսզի հայցեին նրանց գթասրտությունը»:
«9-րդ դարից, երբ քրիստոնեությունը սկսեց տարածվել Մեծ Բրիտանիայի տարածքում` տոնը ձուլվել է կոթոլիկների բոլոր սրբերի տոնի հետ (All Hallows Even), որի անունն էլ հետագայում անցել է տոնին և փոփոխվելով դարձել Halloween», - տեղեկացնում է կայքը` փաստելով, որ տոնի հիմքը կռապաշտական-սատանիստական է:
Հ.Գ.
«Տոնը» եղել և շարունակում է մնալ նյութապաշտական, կռապաշտական տոն: Այսօր` այն ոմանց համար հաճույք ստանալու հերթական առիթ է, իսկ ոմանց համար բիզնես…: Ո՞րքանով է այդ ամենը համատեղելի քրիստոնեության հետ` հետեվություններ արեք ինքներդ: