|
Գլխավոր էջ » 2013 » ՄԱՅԻՍ » 3 » ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԻ ՄԱՍԻՆ
18.24.48 ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԻ ՄԱՍԻՆ |
Երևանում կա Առաջին մաս, Երրորդ մաս, բայց Երկրորդը չկա, քանի որ Երկրորդ մասն իրականում ամբողջությամբ գործարանների տարածք է` բանվորական թաղամաս: Կար մի ժամանակ երբ այստեղ էր գտնվում նաև բանվորի արձանը:
Բանվորի արձան, որը հետագայում դարձավ բանվորի հուշարձան… թաղամասը մեռավ: Մեկ ամբողջ գործարանային թաղամաս ամայացավ, լռեց: Բանվորի կերպարի մասին մնացին լոկ հուշեր: Ոչ գործարաններ կային ու բանվոր, ոչ էլ հողը մշակ ուներ: Կռիվ էր, ու թալան:
Երբ որ ես դեռ փոքր էի` բանվորի արձանը դեռ կար` կանգուն էր, սակայն արդեն առանց մուրճի: Լսել էինք միայն, որ իրականում բանվորի արձանի ձեռքին մուրճ է եղել, իսկ «Այժմ» մնացել է միայն կոթը: Պարզվեց, որ նորանկախ Հայաստանը չեր կարող վերանորոգել բանվորի արձանի ձեռքի մուրճը, որից բացի` նոր երկիրը չեր կարող պահպանել նաև խարխլվող և հասարակության համար վտանգավոր դարձած հուշարձանը, որը «ուրվոր է կփլվի…»:
Արձանը հանեցին: Հիմա նրա փոխարեն ավտոտեխսպասարկման, ավտոմասերի և շինանյութերի «Գառաժներ» են և «բուդկաներ»: Այն մասին, որ «Այստեղ բանվորի արձանն է եղել»` ոչ մի բան չի հիշեցնում:
Ի դեպ` մուրճով Բանվորի արձանի նկար համացանցում չգտնվեց: Հարց է առաջանում` Ի՞սկապես այս արձանը մուրճ ունեցել է, թե՞ ոչ…: Ցացոք` պարզվում է որ շուտով նոր սերունդների մոտ այլ հարցեր կսկսեն ծագել, այն, թե Բանվորի արձան և այդպիսի թաղամաս Իսկապես եղել է՞, թ՞ե ոչ: Այդ մասին համացանցի մեջ միգուցեև չլինի:
|
Բաժինը` ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ |
2992-Դիտում |
By`HAYK-KISEBLYAN
| + 0.0/0 |
Բոլոր մեկնաբանությունները`: 0 | |
|
|
|
|
|
|
|