|
Գլխավոր էջ » 2015 » ՀՈՒՆԻՍ » 08 » ԻՆձ և իմ նկարները, խնտրեք Ֆեյսբուքում
15.31.13 ԻՆձ և իմ նկարները, խնտրեք Ֆեյսբուքում |
 Քանի որ «բոլորը» Ֆեյսբուքում են` այնտեղ եմ նաև ես: Եվ իմ ֆոտոշարքերն էլ գնվում են ֆեսբուքում: Նկարներ ներբեռնելը, սերվեր զբաղեցնելը... թանկ հաճույքներ են և անիմատ են դառնում, երբ որ կա Ֆեյսբուքի նման սոցկայք: Կան նաև մի շարք այլ սոցցանցեր այդ թվում` առանձին սոցցանցեր` լուսանկարիչների, լուսանկարների և նկարների առք ու վաճառքի համար..., բայց հիմա, մեր հայ օգտատերերն են կենտրոնացած ֆեյսբուքում..: Բլոգ, կամ կայք ունենալը, նաև ոչշահավետ է դառնում, երբ որ մարդիկ ֆեյսբուքում են և որքան էլ որ ավելի ներկայացուցչական և լուրջ լինի սեփական կայքն ունենալը` այսօր որոշակիորեն ավելորդ ժամանակի, կամ դրամական միջցների կորստի վայր է դառնում... Ես էլ քանի որ ավելորդ փողեր չունեմ, և ոչ էլ ժամանակ..., «տեղափոխվեցի» ֆեյսբուք: Իրականում` Հայաստանը շատ փոքր է և հայերն էլ շատ քիչ են` մի քանի /օրինակ 7/ տարբեր սոցկայքերում լինելով հանդերձ` ակտիվություն ցուցաբերելու, «շուկա» ստեղծելու և հետաքրքրություն առաջացնելու համար: Լուսանկարչական սոցցանցերում, կարելի է գրանցվել, բայց բազում այցելուների գտնելու հավակնոթյուններ՝ չունենալ: Ինձ համար, կարևորը հասանելիությունն է՝ կապը ժողովրդի հետ, շփումը... Ես նկարում եմ, քանի որ ցանկանում եմ անմահացնել հիշարժան, կարևոր, կամ զավեշտալի բաները, որոնց անդրադառնալ է պետք՝ պարզապես վերհիշելու, վերապրելու, կամ վերլուծելու, վերաարժևորելու և թերությունները վերացնելու համար: Ես լուսանկարիչ չեմ, որն իր ռեյթինգի մասին է մտածում, կամ սիրուն-սիրուն նկարների, ֆոտոշարքերի, էլիտար վայրերում հայտնվելու, թանկարժեք անձնավորությունների հետ աշխատելու.... Ես` միշտ մնում եմ լրագրող և նույնիսկ գեղարվեստական ժանրում լուսանկարելիս` ես լրագրող եմ մնում` այսինքն ռեալիստ, իրականությունն արտահայտող, արձագանքող, քարոզող....: Ինձ դուր չեն գալիս ավելորդ լույսերը, ճոխությունը, կերպարները և «ֆոները» որոնք մեր իրականությունը չեն ներկայացնում: Դրանք` կարծես թմրանյութի նման բան լինեն, որոնք մեզ հեռվացնում են մեր իրականությունից: Մարդկանց ոչ թե առերեսման են տանում իրականության հետ և խնդիրը լուծելու` այլ հեռվացնում են ռեալ խնդիրներից.... Այնպես որ` չեմ դառնալու ֆեյսբուքահայությունից առանձնացված և չեմ բաժանի նկարներս սոցցանցից: ԼԱՅՔԵՐՍ ԷԼ` չեմ կեղծելու: Փողով և զանազան կեղծարրություններով չեմ ավելացրել և չեմ ավելացնելու լայքերս: Թող քիչ լինեն, բայց ռեալ լինեն: Իսկական: Ոչ մեկի ցույց տալու, թիթիզանալու բան չունեմ: Եվ ընդհանրապես` ես այպիսի մարդ եմ` չեմ սիրում ինչ-որ մեկին դուր գալու խնդիր լուծել ինձ համար:
|
Բաժինը` ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ |
2267-Դիտում |
By`HAYK-KISEBLYAN
| + 0.0/0 |
Բոլոր մեկնաբանությունները`: 0 | |
|
|
|
|
|
« ՀՈՒՆԻՍ 2015 » |
ԵԿ |
ԵՐ |
ՉՈ |
ՀԻ |
ՈՒՐ |
ՇԱ |
ԿԻՐ |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|