ՄԻՆՉ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԱԶԵՐԻ ՀԱՔԵՐՆԵՐԻ ԴԵՄ…
Հայկական կայքերը պարբերաբար հարձակումների են ենթաարկվում Ադրբեջանի կողմից: Թիրախ դարձած բազմաթիվ պետական, ազգային և հայրենասիրական կայքերի թվում են նաև Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կայքերը: Մինչդեռ բողաքական-աղանդավորական, կամ իրչպես իրենք են իրենց անվանում Ավետարանչական կրոնսական կազմակերպությունները երբեք աչքի չընկան իրենց կայքերով: Սակայն վերջերս մի ցնցող լուր տարածվեց` նրանք հայտարարում են, որ իրականում ուշադրության կենտրոնում հենց նրանք են միայն… crossnews.am- բողոքական-աղանդավորական կայքը տառացիորեն գրել է`, - «հոկտեմբերի 7-ին «Նոր Սերունդ» եկեղեցու պաշտոնական կայքը ենթարկվել է համակարգչահենների հարձակմանը: Չնայած կայքը սպասարկող մասնագետների ջանքերի՝ վերջիններիս, այնուամենայնիվ, հաջողվել է կոտրել այն:
Երևույթը սկսելի է հաճախակի բնույթ կրել. ուշադրության կետրոնում են հայտնվել Ավետարանական եկեղեցիներն ու դրանց պաշտոնական կայքերը:
Տեղեկացնում ենք, որ կայքն անհասանելի կլինի անորոշ ժամանակով, ներկայումս այդ ուղղությամբ վերականգնման աշխատանքներ են ընթանում»:
Աշխարհն աշխարհով` աղանդավորներն իրենց կայքով…
Պարզվում է` այն որ ազերիները տասնյակ պետական, ագային-հայրենասիրական կայքեր որ կոտրում են` դա ոչինչ չի նշանակում: Կարևորն այն է, որ «Նոր Սերունդ»-ի ու նման կրոնների կայքերին հանկարծ բան չլինի…
«Նոր Սերունդ»-ը և crossnews.am-ը ցույց են տալիս, որ իրենց խնդիրը ներազգային է և ներքաղաքական…, կրկին տանում են նրան, որ «Ավետարանականները» Հայաստանում հալածվում են, և մասնավորապես դա լինում է հենց Հայ Առաքելականների կողմից…
Բացահայտենք` Հայ Առաքելական եկեղեցին և հայ ազգայնականները պայքարում են միայն թուրքերի և ադրբեջանցիների դեմ: Եթե դուք նկատել էք, որ ձեր դեմ են պայքարում` միգուցե դուք նույնպես թուրք կամ ադրբեջանցի էք… Երկրորդը` այդ ի՞նչպես է պատահում, որ անգամ մեր դարավոր թշնամին չի հարձակվում ձեր վրա: Պարզվում է` հայաստանի աղանդները իրենց կայքերով` չենհետաքրքրում թշնամուն` դրանք նույնիսկ ձեռնատու են նրանց:
|