|/ 24-11-21 / 23.21.11 / Welcome Հյուր / RSS Main / ԲԼՈԳ / Registration / Login / MADE BY H. KISEBLYAN / Հոսթինգը` uCoz
www.Black-Blog.Clan.su Hayk Kiseblyan's Blog

Գլխավոր էջ » 2012 » ՄԱՅԻՍ » 12 » ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉ ԱՐԴԻ ՄՇԱԿՈՒՅԹ
11.26.56
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉ ԱՐԴԻ ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՆԿՈՒՄՆԵՐ 

Այսօր`. Այսպիսի պատմությունների մասին չեն խոսում: Դպրոցականները` մեկ երկու նախադասությամբ են ծանուցվում այն ժողովի մասին, որտեղ որոշվեց, որ Նալբանդյանը պետք է մեկնի հնդկաստան` մեծահարուստնրից մեկի թողած կտակը ստանալու` ժառանգությունը բերելու… 

Իրականում`. Այդ պատառիկը` մի պատմության շատ խորը բնութագիր է տալիս մեզ: Նալբանդյանը գնալ-չգնալու պատիվը վիճարկում էր Հովհաննես Այվազովսկու հետ, որի եղբայրը վկայում էր, որ Հովհանները ցանկանում է Հնդկական օվկիանոսը նկարել… եւ կնկարեր: 

Համոզված եմ`. Եթե Հովհաննես Այվազովսկին Նալբանդյանի փոխարեն գնար` մի շարք կտավներ կնկարեր: Օրինակ` հնդկաստանի հայերի խանութներն ու շուկաները, հայկական նավերը, այնտեղի մեծահարուստ հայերին, եւ հենց այն մարդու կալվածքները, որը ամեն ինչ կտակել էր հայաստանին… 

Այսօր` մենք շատ քիչ բան գիտենք այդ ամենի մասին: Նկարներ էլ չունենք, քանի որ Այվազովսկին չգնաց` գնաց Նալբանդյանը… բայց Նալբանդյանն էլ քիչ արվեստի գործ ու մշակույթ չբերեց… Հայտնի է, որ վերադարձի ճանապարհին Նալբանդյանը նավաբեկության է ենթարկվել, բայց մի կերպ փրկվել է: Իսկ եթե գնար Այվազովսկին` վերադարձին մի գուցե չփրկվեր, կամ նավաբեկության դեպքում կտավները չեր կարողանա փրկել… Փոխարենը` իրադարձությունները այնպիսի ընթացք ստացան, որ Նալբանդյանը մասնակցեց իտալական հեղափոխությանը, որի ազդեցության տակ գրեց մեզ քաջ հայտնի «Իտալացի աղջկա երգը», որը սակայն ասյսօր մեզ համար ՀՀ օրհներգն է: 

Հիմա` Նալբանդյանը առաջնահերթ «Փողոց» է երեւանում, ՀՀ քաղաքացիներից շատերը չգիտեն էլ թե ով է «Հիմնի» բառերը գրել... գոյություն ունի մի համատարած հեգնանք, որտեղ հույնիսկ «շոֆեռները», դռնապահները եւ այլ հասարակ մարդիկ հեգնում են, եւ իրենք իրենց ու իրենց գործը վեր են դասում մեծերից: 
Ցավն այն է, որ այդպիսի զանգվածների մեջ կան նաեւ «ժամանանակից արվեստագետներ»… 

Ոմանք չկարդացած լինելով հեգնում են` ասելով թե դա անկարեւոր է: Մի մասն էլ «յանիմ կարդացած» լինելով կարծում է, որ ինքը ավելի լավ է կարող գրել, ավելի արդիական է, այսօրվա Չարենցն է ու Կոմիտասը, կամ Նալբանդյանը մեր դարի… կամ էլ գոնե «հինգ պակաս»: 

Ժամանակակից արվեստի գործիչները հիմա վիճում ե՞ն այսպիսի ճանապարհորդությունների համար: 
Երբ ե՞մ լսել, որ մի «աստղ» իր անվտանգությունը ռիսկի ենթարկի` հանուն ժողովրդի եւ արվեստի: չեմ հիշում… մեկնաբանություն թողեք` հեշեցրեք: 

ՀԳ Որոշ մարդիկ կարող է ասեն, որ հիմա հնդկաստան, կամ մեկ այլ վայր հասնելու համար վտանգներ էլ չկան, ոչ էլ վիճելու կարիգ… Ասեմ` հեռու գնալ պետք չէ: Այսօր` Երեւանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու էլ կան վայրեր` զորամասներ, միջպետական սահմաններ, որտեղ որ զինորները կարիք ունեն ազգասիրական, հայրենասիրակկան խոսքերուվ վոգեշնչվելու, մտավորական կամ տեկուզ պարզ քաղաքացի տեսնելու: Այսօր երեւիթե առավել շատ կա անհրաժեշտությունը ԼՂՀ տարածքում` ադրբեջանցիներին դեմ հանդիման սահմանին կանգնած զինորների համար… Երբեւիցե լսել է՞ք, որ մի «աստղ» կամ մշակութային գործիչ այցելի նրանց:

Բաժինը` ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ | 904-Դիտում | By`HAYK-KISEBLYAN | + 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները`: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:



«  ՄԱՅԻՍ 2012  »
ԵԿԵՐՉՈՀԻՈՒՐՇԱԿԻՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031




-» Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԻՄ ԲԼՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 361

free counters

drupal stats Current Position
Рейтинг@Mail.ru
.