Ի՞նչ ձայնասկավառակներ են վաճառվում այսօր, Ո՞վքեր են ամենապահանջված աստղերը և ի՞նչպիսինն է այս ոլորտում տիրող ներկա օրն ու ապագան: Այս և մի շարք այլ հարցերի մասին այսօր խոսեցինք Տաթևիկ Պետրոսյանի հետ:
-…Ի՞նչպես է պրոֆեսիոնալ դասական ոկալիստն աշխատում ձայնասկավառակների խանություն: Ո՞րքանով է այս աշխատանքը հետաքրքիր և հարմար ձեզ համար:
- Շատ եմ սիրում իմ աշխատանքը, քանի որ սա ևս կապված է երաժշտության հետ, որից բացի հետաքրիր է: Կարողանում եմ շփվել տարբեր երաժշտական ճաշակներ ունեցող մարդկանց հետ:
-Ի՞նչպիսին են մյուս ձայնասկավառակների խանութների աշխատողները, և ո՞րքանով են տեղեկացված ոլորտից:
- Կարծում եմ, որ բոլոր նորմալ ձայնասկավառակների խանութներում էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր մակարդակով են և կարող են լավ խորհուրդներ տալ և ինչ-որ բան էլ առաջարկել, բայց խոսքը խանութերի մասին է, ոչ թե ինչ-որ անցումների տակ գործ անողների:
- Հենց այս օրերին, ի՞նչ ձայնասկավառակներ են մարդիկ գնում խանութներից: Ո՞վքեր են այսօր պահանջվածները:
- Ցավոք սրտի` Լիլիթ Հավհաննիսյան, Սպիտակցի Հայկո, Թաթուլ, Մարտին Մկրտչյան:
- Ո՞րոնք են այն կատարողները, ովքեր թերևս մեծ պահանջարկ չունեն, բայց նրանց սկավառակները միշտ էլ վաճառվում են:
- Կատարողներից` Չելենտանո, Շադե, Բարրի Վայթ: Լինում են նաև բլյուզ և ջազ երաժշտությունների գնորդներ: Հայ կատարողներից բացարձակ չենգնում:
Ինձ համար մեկ շատ ցավալի փաստ պետք նշեմ` այն, որ Լուսինե Զաքարյանի ձայնասկավառակը գնում են միայն հոգեհանգստի համար: Նրան այդպես են ճանաչում:
- Արտասահմանյան երաժշտության ժամանակակից կատարողներից ո՞վքեր են սկասում հետաքրքրոթյուն ձեռք բերել: Լեդի Գագա, Ջասթին բայբեր…:
- Կա նոր երգիչ` Լոու Դիփ-ը, ով շատ սիրվեց բոլորի կողմից և նրա ձայնասկավառակը վաճառվում է:
Հաճախ պահանջում են նաև Քրիստինա Ագիլերա, Պիտբուլ, և ռուսական ռեպ` Գուֆ, Բաստա, Նինթենդո:
- Այսօր Հայաստանում կա՞ն այնպիսի խմբեր և անհատ կատարողներ, որոնց ձայնասկավառակները ցանկանում եք տեսնել ցուցասրահներում և առաջարկել գնորդներին, սակայն ձայնասկավառակները չկան:
- Ես շատ կցանկանայի, որպեսզի դասական երաժշտությունը շատ լիներ և հոգևոր երգերը:
Շատ տաղանդավոր խմբեր և երգիչներ կան, որոնք սակայն հանրությանը հայտնի չեն, և ինչ-ինչ պատճառներով չենկարողանում ելույթ ունենալ, կամ ձայնասկավառակ թողարկել:
Շատ կցանկանայի տեսնել «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցների ձայնասկավառակները, որոնց մասին ի դեպ շատ են հարցնում, սակայն ձայնասկավառակները չկան:
- Աշխատանքի ընթացքում չե՞ն լինում հիասթափության, հուսահատության պահեր, կամ զավեշտալի և ծիծաղելի դեպքեր:
- Շատ է զայրացնում, երբ որ մարդիկ չիմանալով, թե իրենք ի՞նչ ոճի կատարումներ են ուզում` գալիս են ձայնասկավառակ գնելու: Հաճելի է, երբ որ գնորդը առաջարկում է օգնել իրեն խորհրդով: Այդպիսի դեպքերում ես անմիջապես աշխատում եմ առաջարկել ինչ-որ լավ, նոր և յուրահատուկ ձայնասկավառակ:
Լինում են նաև ծիծաղելի դեպքեր: Օրինակ` երբ չիմանալով իրենց պահանջած կատարման անունը և ոչ էլ հեղինակին` մարդիկ գալիս են խանութ և սկսում են մեկ ժամ երգել ինչ-որ երգ, որպեսզի հասկանաք, թե ինչ են պահանջում: Եղել է նաև այնպիսի դեպք, երբ մի պապիկ ինձ մոտ 10 կիլոգրամ ծիրան բերեց նվեր:
- Վերջում` ի՞նչ ուղղերձ կցանկանաք փոխանցել հասարակությանը: Ի՞նչ մաղթանք ունեք:
Բոլոր ժամանակներում էլ եղել են լավ և վատ երգեր: Ավելի հաճախ լսեք բարձրորակ երաժշտություն և ուրախ եղեք: Հաճախ այցելեք դասական համերգների, օպերաների, քանի որ երգ երաժշտություն լսերը, ոչ թե պարզապես ժամանցի միջոց է, այլ նաև որոշակի աշխարհայացք է փոխանցում, տրամադրություն և մտածելակերպ: Լավ, ուրախ և բարի լիցքերով լիցքավորվելու համար` հարկավոր է լսել բարձրաճաշակ երգ-երաժշտություն: