ՏԵՍԵՔ ՎՆԱՍ-ՄՆԱՍ ՉԼԻՆԻ ՁԵԶ
Ինչքան ժամանակ է` այսպիսի բան չէր եղել: Ոչ միայն խորհրդարանն ու կառավարությունն է արձակուրդի մեջ, այլ նաև ընդդիմական թևը: Նույնիսկ ՀԱԿ-ը հետաձգեց իր հանրահավաքաշարքը, կամ ինչպես Լևոն տեր Պետրոսյանն էր ասում` «Իրերն իրենց անունով անվանելու և հաշիվ պահանջելու ժամանակը» հետաձգվեց: Նույնիսկ վերջին շրջանում` հայ սպա Վահե ավետյանի մահվան կապակցությամբ սկսված նախաձեռնությունների շարքը` համանուն «Վահե Ավետյան» խմբի որոշմամբ սառեցվեց, քանի որ արտահերթ ԱԺ նիստ մեկնարկելու միջոցով պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի շուտափույթ հրաժարականին հասնելու նպատակով կազմակերպված ստորագրահավաքը տապալվեց: Այդ ստորագրահավաքը նույնպես հետաձգվեց` մինչ օգոստոս:
Այժմյան Երևանում` կարծես թե ամեն ինչ մի ուրիշ տեսակ է` ոչ ավազակապետություն է, ոչ բարգավաճ, ոչ ծայրահեղ աղքատ… Մնացել է տապը, խցանումներից հոգնած ժղովուրդը, տարօրինակ կոմբայնները, որոնք նույնքան տարօրինակ ձևով և չգիտես թե ինչու` ուղակի քերում են ասֆալտը, ու կրկին խառնելով լղազում գետին, մեկ էլ ՊԱՏ նախաձեռնությունները, որոնց շրջանակներում` սպիտակ ճանապարհային գծանշումներ են անում, իսկ հետո տեղ-տեղ ներկում դեղինով…, իսկ հետո էլի` ասֆալտը գետնից քերում են և նորից կպցնում տեղը, ու էլի են ներկում…
Դուք նույնպես հանգստացեք, բայց ոչ այնպես, որ հանկարծ պատահի այնպես, որ ինչ-որ օբեկտի կամ սուբեկտի ախռաննիկներ ձեզ մահվան հասցնելու չափ ծեծեն` հակառակ դեպքում` դուք կմնաք ուշադրության չարժանացած, քանի որ ձեր մահվանով նախաձեռնություններ չեն սարքի` կմնաք անտեսված մեռել: Քաղաքական իրավիճակը գնացել է հանգստանալու:
|