21.05.2013թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվեց, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց, իսկ մեկ-երկու շաբաթ առաջ ուժի մեջ մտավ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու որոշումը, ըստ որի՝ կրոնական հայացքների պատճառով ՀՀ բանակում ծառայելուց խուսափողները, փախուստի մեջ գտնվողները, դատվածները, պատիժ կրողները` բոլորը ներվում են: Փոփոխությունները մասնավորապես ենթադրում են` դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են…
Կկարճվեն դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերը, կվերանայվեն դատավճիռներ` ազատելով դատվածներին պատժի հետագա կրումից: Նախկինում հանցագործ համարվող կրոնական հայացքների պատճառով ազատազրկված անձինք` ոչ միայն ազատվում են պատժի հետագա կրումից, այլ նաև այլևս չեն էլ համարվելու դավտածություն ունեցող…. Պարզվում է` օրենքի փոփոխությունները մեծամասամբ վերաբերվում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներին, ովքեր կրոնական համոզմունքներից ելնելով չեն ծառայում բանակում…
Հատկանշական է, այն, որ այս փոփոխությունները իրականացվում են միայն հիմա, երբ արդեն մի շարք «Եհովայի վկաներ» արդեն հասցրել են դատապարտվել, որից բացի` «Եհովայի Վկաները» բազմիցս դիմել են միջազգային դատարան…, որտեղ էլ բազմիցս արդարացրել են նրանց` մեղադրելով Հայաստանի Հանրապետությանը: Արդյունքում` ՀՀ-ն սկեսլ են համարել ոչ ժողովրդավար երկիր, և որոշակի կլորիկ գումարներ գանձել ՀՀ-ից` ի օգուտ «Եհովայի վկաների»: Կլորիկ գումարներ` որոնք Հայաստանը վճարեց ՀՀ պետբյուջեից` մեր և ձեր վճարած հարկերի հաշվին….:
Հարց է ծագում` Եթե նման կերպով են ՀՀ իշխանավորները տեսնում խնդրի լուծումը` ի՞նչու նման փոփոխություններ չիրականացրեցին, օրինակ` 10 տարի առաջ:
Առաջ` ասում էին, թե Հայաստանը լարված հարաբերությունների մեջ է գտնվում իր հարևաններից երկուսի, և հատկապես Ադրբեջնի հետ, որի պատճառով էլ չի կարելի թույլ տալ, որ կրոնական հայացքների պատճոռով որոշ մարդիկ խուսափեն «բանակ ծառայելուց»…: Հարց է ծագում` Իսկ այժմ էլ չկա՞ լարված իրավիճակ: Խնդիրը լուծված է՞: Ամենակարևորը` Ի՞նչ կլինի Լեռնային Ղարաբաղի հանրապետության վիճակը սրանից հետո: Այնտեղ նույնպե՞ս Քրեական օրենսգրքի փոփոխություն կլինի…:
Պտուղները շուտով կտեսնենք… երբ որ կամփոփվի գարնանային զորակոչը
Համարը ՀՕ-32-Ն Տեսակը Մայր Տիպը Օրենք Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2013.05.29/28(968) Հոդ. 504 Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվը 02.05.2013 Ստորագրող մարմինը ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվը 21.05.2013 Վավերացնող մարմինը
Վավերացման ամսաթիվը
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 08.06.2013 Ուժը կորցնելու ամսաթիվը
Փոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-13-րդ մասերով.
«Դատվածություն չունեցած համարել 2002 թվականի ապրիլի 26-ից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961 թվականի մարտի 7-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները: Դատվածություն չունեցած համարել 2004 թվականի հուլիսի 1-ից հետո կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները: 2004 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարելու համար դատապարտված և պատիժը կրած կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց կամ այն անձանց դիմումի հիման վրա, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ այն չներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված` դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը, եթե նրանց դատվածությունը դատարան դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարած և դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա, իսկ այն չներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված` դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը և նրանց ազատելով պատժի հետագա կրումից, եթե նրանք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին: Կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:»:
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում լրացվող 12-րդ և 13-րդ մասերը տարածվում են այն անձանց վրա, որոնք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կամ դրանց կատարման համար դատապարտվել են:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ս. Սարգսյան
2013 թ. մայիսի 21 Երևան ՀՕ-32-Ն
|