ՄԻՇՏ ԱՅԴՊԵՍ Է ԼԻՆՈՒՄ
Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ որ հայաստանում ինչ-որ աղետ է լինում, կամ արտակարգ դեպք…., կամ հասարակական-քաղաքական ինչ-որ ակցիա:
Նախ` միանշանակ, որպես կանոն Հայաստանում մարդկությունը կիսվում է երկու մասի` մեկ մասը, որը մեծամասնությունն է լինում` մնում է պարզապես անտարբեր:
Այստեղ այն սկզբունքն է, որ «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ», կամ «հետո ինչ, որ հարևանի տունը վառվում է` կարևորը որ մեզ բան չլինի», բայց երբ որ էս տեսակ մարդկանց ա մի պան լինում էէէ… ամբողջ աշխարհը ուզումեն իրենց հոգսով ապրի` իրենց մասին մտածի: Անցնենք առաջ:
Հասարակության մյուս «համեմատաբար ավելի ակտիվ» մասը դուրս է գալիս թատերաբեմ` փողոց, կամ հրապարակ… դա լավ է, բայց կա մի բայց` վատ բան: Ակտիվ զանգվածը որպես կանոն սկսում է կիսեբել երկու «գրեթե հավասար» մասերի…, ու նրանք սկսում են քլնգել, կծել, ուշունց տալ մեկմեկու…
Կամ ակտիվ զանգվածի մի մասը փորձում է մի բան անել, իսկ մյուսը խանգարում է և «հետևից» բաներ անում, կամ էլ ոչ մեկնել բան չի անում, և հազար ու մի հոգս թողած այս երկու «ակտիվ» և «սերուցք» զանգվածները սկսում են իրար դեմ դուրս գալ ու կռվել:
Ամոթա էլի այ ժողովուրդ: Եկեք մեր հոգսը թողած չսկեսնք իրար դեմ դուրս գալ ու պայքարել: Այդ արարքները Մսրա Մելիքություններ են էլի… թուրքություններ: Միավորվել սովորեք: Ամոթ է` հիշեք որ սաղղ աշխարհը մեզ է նայում: Թշնամիներն էլ` այդպիսի բաներ են տեսնում ուրախանում են:
|