Արդեն տևական ժամանակ է, որ Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» միությունը Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում խորհելու ժամեր է անցկացնում:
Ամեն երեքշաբթի երեկոյան` 18:00-ին այստեղ են հավաքվում մի խումբ մարդիկ, ովքեր մշտապես ջերմ են պահում եկեղեցու մթնոլորտը: ԱՀԹ «Արարատ» միության հոգևոր հոգևոր հովիվ Տեր հակոբ քահանա Խաչատրյանի հանդիսատեսում տեղի է ունենում խորհելու արորողություն` խոկում, որի ընթացքում քարոզխոսություն է լինում, ինչից հետո «Արարատ» միության համանուն երգչափոմբը հանդես է գալիս հոգևոր կատարումներով:
Արարողությունն ավարտվում է ընդհանրական աղոթքներով, որից հետո մասնակից-անդամները համախմբվում են եկեղեցու առաջ, ծանոթանում նոր այցելուների հետ, կիսվում տպավորություններով, փորձում են գտնել իրենց հարցերի պատախանները, կամ լծակցել Հայ Առաքելական եկեղեցու առաքելությանը, որի շրջագծի մի մասնիկն էլ «Արարատ» միության առաքելությունն է:

Սույն ամսվա 13-ին` երեքշաբթի օրը, ժամը 18:00-ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա խոկման արարողություն, որի ժամնակ «Քրիստոնեական սերը ընտանիքում» քարոզ-թեմայով կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: