|
Գլխավոր էջ » 2012 » ԱՊՐԻԼ » 25 » ՅՈՒԼՅԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԻՆՉ-ՈՐ ԺԱՄԱՆԱԿ «ՀԱՅ» Է ԵՂԵԼ
21.37.42 ՅՈՒԼՅԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԻՆՉ-ՈՐ ԺԱՄԱՆԱԿ «ՀԱՅ» Է ԵՂԵԼ |
ԱԶԳԱՍԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՁԵՎԱՆԱԼԸ` ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԽԱՂԱԹՂԹՆ Է
Ժամանակակից լրատվական տեխնոլոգիաները քանդում են Տիմոշենկո-ի Նարնջագույն PR-ի Պատնեշը: Ազգասեր եւ հայրենասեր ներկայացող, զուտ ուկրաինական, ազգային-հայրենասիրական կերպարով` պահպանողական հագ ու կապով եւ սանրվածքով հայտնի կնոջ իրական դեմքը բացահայտված Է: Յուլյա Տիմոշենկոն իր արմատներին անդրադառնալով մի քանի անգամ նշել է,-«Հայրական կողմում մինչեւ 10 սերունդ լատիշներ են, իսկ մայրական կողմից` բոլորը ուկրաինացիներ»:
Տիմոշենկոի համակիր կայքերը` այդ թվում նաեւ նրա պաշտոնական tymoshenko.ua կայքը` նրա ծագման մասին չեն նշում: Պաշտոնական կայքում` 1960-ից` նրա ծնունդից հետո մի անգամից հիշատակվում է 1979-ը` երբ որ նա արդեն ավարտելով դպրոցը ընդունվել է ԲՈՒՀ:
Չեզոք կայքերը մանրամասնում են` նրա «նախնական» ազգանունը եղել է Գրիգյան, սակայն նրա հայրը լքել է ընտանիքը եւ չի օգնել նրանց, ինչի պատճառով էլ Յուլյան հրաժարվել է հոր ազգանունից եւ վերցրել մոր` Տելեգինա ազգանունը, իսկ 18 տարեկանում ամուսնանալով Ալեքսանդր Տիմոշենկոի հետ` նա կրկին փոխել է իր ազգանունը, վերցնելով ամուսնունը: Շատերը դեռ չգիտեն այս ճշմարտությունը:
«Анализ фамилии»-հետազոտական կենտրոնը իր analizfamilii.ru կայքով տեղեկացնում է, որ Գրիգյան-ը հայտնի գերդաստանի անուն է ղարաբաղից եւ ունի հին ազնվական ծագում, Տելեգին ազգանունը` մինչ օրս հայտնի աղբյուրների մեջ առաջինը հանդիպել է 1569-ին, իսկ Տիմոշենկոն` իսկապես հին լատինական ծագում ունի, հիշատակվում է վաղ քրիստոնեական շրջանից` նշանակում էր Տիմոթեոսի որդի:
Պարզվում է` Յուլյա Տիմոշենկոն կեղծել է իր «ծագումը» ամուսնու ազգանունի հետ միաժամանակ սեփականաշնորհելով նրա «հայրական կողմը մինջեւ տեսերորդ սերունդը»:
|
Բաժինը` WEB-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ |
1086-Դիտում |
By`HAYK-KISEBLYAN
| + 0.0/0 |
Բոլոր մեկնաբանությունները`: 0 | |
|
|
|
|
|
|
|