Գլխավոր էջ » 2012»ԱՊՐԻԼ»22 » ԶԳՈՒՇԱՑԵՔ` ԱԶԵՐԻ ԱԶԳԱՅՆԱՄՈԼ ՀԱՔԵՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳՐՈՀԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՎՐԱ
11.55.22
ԶԳՈՒՇԱՑԵՔ` ԱԶԵՐԻ ԱԶԳԱՅՆԱՄՈԼ ՀԱՔԵՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳՐՈՀԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՎՐԱ
ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ազերի ազգայնամոլ հաքերները «կստուգեն» հայկական կայքերը: Մեծ Եղեռնի փոխարեն «Хочали»...
Ադրբեջանական ազգայնամոլական ՎԵԲ լրատվամիջոցներում բազմաթիվ լուրեր են պտտվում այն մասին, որ ադրբեջանական հաքերական խմբավորումները Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օրերին պետք է մասսայական հարձակումներ գործեն հայկական ՎԵԲ կայքերի վրա: Հիմնական թիրախը լինելու են հենց ցեղասպանությանը վերաբերվող, ազգագիտական կայքերը եւ Հայ Առաքելական եկեղեցու կայքերը:
Հիշեցնենք որ ազգայնամոլ ազերի հաքերների այս խմբավորումները ստեղծվել են նրանց «Խոջալուի ցեղասպանության» քսաներորդ ամյակի առիթով:
Այս տարի ազերիական ազգայնամոլ հաքերների առաջին խմբակային հարձակումները հայկական կայքերի վրա եղան «Խոջալուի» հիշատակության օրվա ժամանակահատվածում (փետրվարի 26), իսկ հաջորդը պարզվեց` նախատեսվում է ապրիլ 24–ի ժամանակահատվածում: Այսպիսով նրանք ցանկանում են խափանել ցեղասպանությունների դեմ պայքարող կայք-էջերի բնականոն աշխատանքները, որի փոխարեն համայն աշխարհի ուշադրությունը այդ օրերին կփորձեն գրավել նրանք` «Խոջալուի» մասին պատմելով:
ՀԳ
Հարձակումներից պաշպանվելու համար` հայկական կայքերը պետք է գործեն միասնաբար: Պետք է իրար հայտնեն թե ինչ տեխնոլոգիաներով են կոտրել այս կամ այն կայքը, որպեսզի մյուսներն էլ զգուշանան` վերացնեն թերությունները: Նպատակահարմար կլիներ եթե ՀՀ-ում ստեղծվեր կենտրոնացված մի կառույց, որը կհավաքեր եւ կհամակարգեր այդ տիպի տեղեկությունները, որից հետո կահազանգեր: Ցավոք այսօր ՀՀ-ում այդպիսի բաներ չեն հովանավորվում: