Այսօր` փետրվարի 27-ին «Զանգակ» հրատարակչության ֆեյսբուքյան ակցիայի այն անդամները, ովքեր «Ինգլիշ ռիդեռ» գիրքը նվեր ստանալու համար 150-ից ավելի հավանումներ էին ստացել սոցցանցում, «Զանգակ» հրատարակչությունից ստացան իրենց գրքերը:
Միաժամանակ «Զանգակում» ընթանում էր մրցույթ, որի մասնակից միջին և ավագ դասարանների աշակերտները փորձեցին երկու րոպեի ընթացքում անգլերեն լեզվով ներկայացնել գրքից վերցված որևէ պատմվածք: